o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը

16.07.2019 08:20 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը

Կայացավ «Միսս Արմենա» գեղեցկության փառատոնի ամենակարեւոր փուլերից մեկը` «Միսս Աշխարհ Արմենիա»-ի եզրափակիչ շոուն, որի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: «Վիցե Միսս» տիտղոսը նվաճեց Մոնիկա Գրիգորյանը: Հաղթողը ստացավ ուղեգիր դեպի «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթ, որտեղ կներկայացնի Հայաստանը:

«Սլավյանսկի բազար» մանկական կատարողների մրցույթում հայ մասնակիցը 1-ին հորիզոնականում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մրցույթին մասնակցում էր 23 գեղեցկուհի, չէր մասնակցում Դայանա Դավթյանը, որն արդեն հաղթել է մրցույթ-փառատոնի «Միսս Տիեզերք Արմենիա» փուլում: Մինչ հաղթողի անունը հայտարարելը` աղջիկներն անցան 3 փուլերով` ներկայացնելով հայկական տարազ, պարային համարներ եւ երեկոյան զգեստներ: Նորամուծություն էր «Միսս Մեդիա» մրցանակը, որը ներկայացնում էր մամուլի ներկայացուցիչների քվեարկությունը, եւ այն տրվեց Լիանա Ոսկերչյանին, իսկ «Միսս Համերաշխություն» տիտղոսին արժանացավ Էլեն Սիմոնյանը: «Միսս Աշխարհ» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին` Լոնդոնում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА