o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոցիալական ապահովության ոլորտին կտրամադրվի մոտ 487 մլրդ դրամ

15.07.2019 21:20 ԹԵՄԱ
Սոցիալական ապահովության ոլորտին կտրամադրվի մոտ 487 մլրդ դրամ

Հայաստանում սոցիալական ապահովության ոլորտին 2020 թվականին կտրամադրվի շուրջ 486 մլրդ 905  մլն դրամ: Դա ներառում է նաև կենսաթոշակների արդեն հայտարարված բարձրացման գումարը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված՝ բնագավառի ֆինանսական հատկացումների վերաբերյալ քննարկմանը:

«Տիկի՛ն, ձեր երկակի ստանդարտներն անընդունելի են». քաղաքագետը՝ նախարարին

«Բյուջեի բացվածքը դեռ ամբողջությամբ հրապարակված չէ: Դրանից հետո մենք պատրաստ ենք նաև ծրագրերի ցուցանիշները համատեղ քննարկելու: Այս պահին միայն կարող ենք ասել, որ սոցիալական ոլորտին տրամադրվելու է շուրջ 486 մլրդ 905 մլն դրամ, որը նաեւ ներառում է կենսաթոշակների բարձրացման գումարը»,- ասաց Բաթոյանը: Արդյունավետության բարձրացման նպատակով մի շարք ծրագրերը միավորվել են: Կարեւոր է համարվել տարեցներին, երեխաներին, հաշմանդամներին, կանանց վերաբերող ծրագրերի հասցեականությունը:

Լուրջ բարեփոխումներ կլինեն համայնքների ներքո գործող սոցիալական ծառայությունների ոլորտում. դրանք կանցնեն նախարարության ենթակայության: Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի ճանաչման մասին» օրենքի նախագիծ, որը, նախարարի հավաստմամբ, բնագավառը խորքային փոփոխության է ենթարկելու: Նրա հավաստմամբ՝ կարիքի գնահատման գործընթացն արդեն մեկնարկել է:

Պատրաստվել է նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծ, որով հստակ սահմանվել են նրանց իրավունքները. դրույթներից մեկով լուծվում է տրանսպորտի եւ շինությունների ու այլ վայրերի մատչելիության խնդիրը:

Օրենքի պահանջը չապահովելու համար նախատեսվել է տուգանք: Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է նաեւ տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА