o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես ուզում եմ, որ մարդիկ դուրս գան իրենց առօրյա կյանքից եւ տեսնեն տիեզերքը,- Ռ. Էնֆեջյան

15.07.2019 14:41 ՄՇԱԿՈՒՅԹ
Ես ուզում եմ, որ մարդիկ դուրս գան իրենց առօրյա կյանքից եւ տեսնեն տիեզերքը,- Ռ. Էնֆեջյան

Հուլիսի 14-21 Հայաստանի Նկարիչների միությունում անց է կացվում է նկարիչ Ռուբեն Էնֆենջյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են նրա վերջին չորս տասնամյակի  ստեղծագործական աշխատանքները: Ցուցահանդեսին, որը կրում է «Տեսնել տիեզերքը» անվանումը, ներկայացված է մոտ 110 նկար, որի փոքր մասը կազմում է գրաֆիկան, մնացածը՝ գեղանկարչություն է: Ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից. մեկը՝տիեզերքն է, մյուսը կոչվում է Երկիր մոլորակ, որտեղ ներկայացված են բնապատկերներ եւ նատյուրմորտներ:

Կյանքից հեռացել է Երվանդ Ղազանչյանը

Ցուցահանդեսի հիմնական ուղերձի մասին հեղինակն ասաց. «Ես ուզում եմ, որ մարդիկ դուրս գան իրենց առօրյա կյանքից եւ տեսնեն տիեզերքը:  Զգան իրենց տիեզերքի մի մասնիկը»:

Հարցին, թե ինչո՞ւ է տիեզերքը Ռ. Էնֆենջյանի ստեղծագործական կենտրոնական թեմաներից եւ ո՞րն է նրա ստեղծագործական ուղերձը , Ռ. Էնֆիաջյանը ասաց, որ վաղ ժամանակվանից ուսումնասիրել է աստղագիտությունը,նայել երկնքին հեռադիտակով: «Փիլիսոփայությունս հետեւյալն է. մենք բոլորս մի նավակի մեջ ենք, որը կերտել է Նոյը: Բայց այսօր այդ նավակը մեր երկիր մոլորակն է, որն արևի հետ միասին շարժվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ: Մենք ունենք բավականին հետաքրքիր ապագա. մեր ժամանակը երկրագնդի վրա կարող է սպառվել եւ մենք պետք է տեղափոխվենք  այլ մոլորակներ»:

«Ցանկանում եմ, որ ավելի շատ նեխի «ոսկե ծիրանը». Դավիթ Սահակյանցը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում է գրել

Արվեստաբան Մարինա Ստեփանյանը Ռ. Էնֆենջյանի ստեղծագործությունների մասին նշել է, որ նա «գիտական ճշմարտության չի հավակնում», սակայն ստեղծագործությունները «ոգեշնչված են մարդկային ջերմությամբ: (...) Նկարիչը  կոմպոզիցիային հաղորդում է պարզ ու ընկալելի գաղափարներ տիեզերքի բանական ու ներդաշնակ լինելու մասին»:

«Իմ հայրը կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար». Ռուդոլֆ Ղեւոնդյանի որդի

 

Զարուհի Բաբուխանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА