o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրերին կփոխարինեն որդիները

15.07.2019 13:40 ԻՐԱՎՈՒՆՔ
Հայրերին կփոխարինեն որդիները

Ավարտվեցին ընդունելության քննությունները: Iravunk.com-ը հետաքրքիր զուգադիպություն նկատեց այս տարվա դիմորդների շարքում, որը ներկայացնում ենք ստորեւ:

Բանն այն է, որ այս տարիՙ ներկա եւ նախկին երեք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ ըդնունվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետՙ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի որդինՙ Արտյոմ Վանեցյանը, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանի որդինՙ Գեւորգ Դանիելյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի որդինՙ Հայկ Պետրոսյանը: 

Ի դեպ նշենք, որ բացի Ա. Վանեցյանից, Ա Դանիելյանը եւ Գ. Պետրոսյանը եւս վերոնշյալ ֆակուլտետի շրջանավարտներ են եղել, որից հետո շարունակել են դասավանդել այնտեղ: Իսկ Արթուր Վանեցյանը սովորել է  Ագրարային համալսարանում «Անասնաբուծություն» մասնագիտությամբ հեռակա կարգով: Այնուհետև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА