o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարցվածների 71.93 %-ի կարծիքով՝ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

14.07.2019 23:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հարցվածների 71.93 %-ի կարծիքով՝ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խափանման միջոց կալանքը մայիսի 18-ին փոխվեց՝ Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: Սակայն, դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի ու ելքերի շրջափակումը: Ամենաբարձր մակարդակով դատարանի վրա գործադրված բացահայտ ճնշման մասին արձանագրեցին ոչ միայն մի շարք քաղաքական ուժեր, այլ նաեւ միջազգային կառույցները: Արդյունքում գործադրված ճնշումներից հետո՝ հունիսի 25-ին վերաքննիչ դատարանը որոշեց՝ դատախազ Պետրոսյանի, տուժողի եւ նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերքննիչ բողոքները բավարարել։ Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման, կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը բեկանվեց:

Սեւ ու սպիտակի տարվող քաղաքականությունը կործանելու է դատական համակարգը. Գեներալի փաստաբանը ահազանգում է

Այսքանից հետո՝ արդյոք կարելի է փաստացի համարել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պարզապես, քաղաքական հետապնդում է իրականացվում, Iravunk.com-ը վերոնշյալ ողջ ժամանակահատվածում սոցհարցման միջոցով փորձում է պարզել հանրային կարծիքը՝ առաջարկելով 4 տարբեր պատասխան:

Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն. Գոհար Գասպարյանը երկրորդ անգամ մայր է դարձել

Այսպիսով՝ այս պահի դրությամբ հարցմանը մասնակցել է շուրջ 2173 մարդ: Նրանցից 71.93%-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է իրականացվում: Ընդ որում՝ այսպիսի տեսակետ արտահայտողների թիվը կտրուկ աճել է՝ Ռ. Քոչարյանին հերթական անգամ կալանավորելուց հետո: 0.87%-ն այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է՝ «գուցե՝ այո»: 0.74%-ն էլ տոկոսն էլ դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 26.46%-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին. ՓՊ նախագահ

Հարգելի ընթերցողներ, սոցհարցումը շարունակվում է, այնպես որ, հենց դուք կարող եք փոխել առկա պատկերը եւ ընտրել ձեր դիրքորոշմանն ամենահամապատասխանող պատասխանը՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝

https://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА