o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոբուլեթի-Բաթումի ճանապարհին 3 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զբոսաշրջիկ է մահացել, կան տասնյակ տուժածներ

14.07.2019 17:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Քոբուլեթի-Բաթումի ճանապարհին 3 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զբոսաշրջիկ է մահացել, կան տասնյակ տուժածներ

Հուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած հնգամյա տղան հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ միմյանց են բախվել երեք մինիվեն:

Volkswagen Tօuareg-ը Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ

Ընդհանուր առմամբ, ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է տուժել, որոնց մեծամասնությունն՝ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Երկու ուղևոր, որոնք Սաուդյան Արաբիայից ժամանած ամուսիններ էին, մահացել են ստացած վնասվածքներից:  

Մահացած տղան նրանց որդին էր: Ընտանիքի մյուս երեխան, որն աղջիկ է, նույնպես վնասվել է: Նշվում է, որ տղային մի քանի վիրահատություն են արել, սակայն փրկել չի հաջողվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միկելաձեն:

Քույրը շարունակում է բուժում ստանալ Թբիլիսիի մանկական հիվանդանոցում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:

Քրեական գործ է հարուցվել է տրասնպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման գործով:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА