o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է Բանգլադեշի նախկին նախագահ և ընդդիմադիր գործիչ Հուսեին Մուհամադ Էրշադը

14.07.2019 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մահացել է Բանգլադեշի նախկին նախագահ և ընդդիմադիր գործիչ Հուսեին Մուհամադ Էրշադը

Բանգլադեշում 90 տարեկան հասակում մահացել է երկրի նախկին նախագահ, բանակի նախկին հրամանատար և ընդդիմադիր գործիչ Հուսեին Մուհամադ Էրշադը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Նրա մահվան պատճառը տարիքի հետ կապված առողջական խնդիրներն են եղել: Մահվանից առաջ Էրշադը 10 օր գտնվել է մայրաքաղաք Դաքքայի զինվորական հիվանդանոցում:

1982թ.-ի ապրիլի 24-ին Էրշադը բանակի հրամանատարի պաշտոնում զավթել է իշխանությունը նախագահ Աբդուս Սաթարից՝ 1983թ.-ին իրեն երկրի նախագահ հռչակելով: 

1986թ.-ի նախագահական ընտրություններում Էրշադը Բանգլադեշի ղեկավար է ընտրվել և կառավարել է մինչև 1990թ.-ը, երբ ժողովրդի կողմից զանգվածային ապստամբություն է բարձրացել, և նա ստիպված է եղել հրաժարական տալ պաշտոնից: Նրա նախագահության տարիները հաճախ ռազմական բռնապետություն են որակվել: 1985թ.-ից Էրշադը ղեկավարել է իր հիմնադրած «Ջաթիյա» ընդդիմադիր կուսակցությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА