o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիբիայի ազգային բանակը նոր հարձակումներ է սկսում Տրիպոլիի ուղղությամբ

14.07.2019 16:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լիբիայի ազգային բանակը նոր հարձակումներ է սկսում Տրիպոլիի ուղղությամբ

Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ նոր հարձակումներ է սկսում մայրաքաղաք Տրիպոլիի վրա՝ հույս ունենալով գրավել աշ Շահադա հրապարակը: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Լիբիայի ազգային բանակի գեներալ Սալիհ Բուհալիկան:

Կորուստ Ադրբեջանի ՊՍԾ-ում` Տավուշի ուղղությամբ. «Ռազմինֆո»

«Լիբիայի ազգային բանակը նոր փուլ է սկսում, մենք կհայտնվենք ալ Շահիդա հրապարակի դարպասներից այն կողմ, թշնամին պարտություն է կրում և սկսել է փախուստի դիմել մարտի դաշտից՝ քաղաքի ներսում ահաբեկչական գործողություններ իրականացնելու»,- ասել է Բուհալիկան:

Հիշեցնենք, որ Հաֆթարն ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին Տրիպոլիի վրա «ահաբեկիչներից ազատագրելու նպատակով» հարձակումներ սկսել: Ազգային համաձայնության կառավարության զինված խմբավորումները հայտարարել էին «ցասման հրաբուխ» պատասխան գործողության մասին: Տրիպոլիում մարտերի հետևանքով, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 1050 մարդ էր զոհվել, ավելի քան 5500-ը վիրավորվել էին: 

Հիշեցնենք, որ 2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուհամմար Քադաֆիի պաշտոնանկությունից և սպանությունից հետո երկիրը փաստացի դադարել էր որպես միասնական պետություն գործելուց: Այժմ երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ստեղծված ազգային համաձայնության կառավարությունը, որի ղեկավարը Ֆաիզ Սարաջն է: Երկրի արևելյան մասին իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են ազգային բանակի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА