o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկ տարի լռությունից հետո՝ Նաիրա Նիազյանը նորաձեւության աշխարհ է վերադառնում նորովի (Տեսանյութ)

13.07.2019 23:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկ տարի լռությունից հետո՝ Նաիրա Նիազյանը նորաձեւության աշխարհ է վերադառնում նորովի (Տեսանյութ)

Մեկ տարի լռությունից հետո՝ Նաիրա Նիազյանը նորաձեւությոան աշխարհ է վերադառնում նորովի: Երեւանում կայացավ «Arm fashion Day»-ի հիմնադիր, այլեւս նաեւ դիզայներ, ռուսաստանաբնակ ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԻ «ZIAN»` fashion-art ապրանքանիշի առաջին ցուցադրությունը: Ցուցադրության հագուստները նախատեսված էին քաղաքային ռիթմով ապրող եւ ստեղծագործող կնոջ եւ տղամարդու համար, որը համադրումն է աշխատանքային եւ երեկոյան ոճերի: Հագուստները պատրաստված էին բնական մետաքսի, թավիշի, բամբակի եւ կաշվի համադրությամբ կտորներով եւ նյութերով, ինչպես նաեւ կրում էին կիսաթանկարժեք մետաղից կոճակներ եւ ճարմանդներ:

Քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ոչ, հանքը չպետք է շահագործվի. Նաիրա Զոհրաբյան

Մայրանալուց հետո` հագուստ արտադրելու որոշման, երեւանյան ցուցադրության եւ ապագա ծրագրերի մասին էլ «Իրավունք TV»-ին զրուցեց մոդելների կերպարների ամբողջական տեսքի ու ոճավորման հեղինակ-կատարողի կամ պարզապես` օրվա հերոսուհու՝ Ն. Նիազյանի հետ:

«Ոչինչ չի արվելու ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար». Արթուր Թովմասյան

- Նաիրա, Դուք միշտ եղել եք նորաձեւության ոլորտի կողքին, այսօր արդեն նորաձեւության մեջ եք: Ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը:

- Իսկապես, 7 տարիների ընթացքում նորաձեւության բազում միջոցառումներ անցկացնելով՝ մտածում էի ստեղծել այնպիսի հագուստ կամ գոնե շարունակել այն գիծը, որը մենք սիրում ենք կրել եւ որը համապատասխան է մեր կովկասյան կազմվածքին եւ ավելի է ընդգծում մեր աշխարհատարածքային եւ բնակլիմայական պայմաններից եկող առավելությունները: Կարծես թե, իմ այս գաղափարն այսօր իրականացավ:

- Որքա՞ն ժամանակ պահանջվեց Ձեզնից այս գաղափարը կյանքի կոչելու համար:

- Ես շուրջ մեկ տարի լռում էի, եւ այդ մեկ տարվա ընթացքում պատրաստվում էի…

- Այդ լռությունը բավական բովանդակ էր: Այսօր արդեն Նաիրա Նիազյանը փոքրիկ ունի եւ նաեւ գեղանկարիչ Արթուր Սարյանի կինն է: Հետաքրքիր է՝ ընտանեկան կյանքն ի՞նչ դեր ունեցավ, որ որոշեցիք Ձեր սեփական հավաքածուն ունենալ:

- Ինչպես նկատեցիք, հագուստները բնական կտորների վրա էր արված, եւ այս ամենում իր ներդրումն ունի ամուսինս: Հավաքածուի հիմքում արդեն մեր անձնական ֆիրմային տպագրված զարդանախշերով կամ ինչպես ասվում է` պրինտով կտորների ստեղծումն ու օգտագործումն է, որն Արթուր Սարյանի ձեռքի աշխատանքն է: Սա կարծում եմ՝ իմ եւ ամուսնուս համագործակցության լավագույն տանդեմն էր:

«Տո ա՛յ մարդ-վնասարար, քեզ Սեւան կդիմանա՞». Արթուր Թովմասյան

- Կարելի՞ է ասել, որ ընտանեկան կյանքը նոր ստեղծագործական թափ հաղորդեց Ձեզ:

- Համաձայն եմ, որովհետեւ ամուսինս նկարիչ է, ես նորաձեւության մեջ եմ եւ մեկս մյուսին ստեղծագործական կյանքում, իսկապես, լրացնում ենք, ինչպես նաեւ՝ կյանքում:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, նոր հավաքածուների սպասե՞նք…

- Սա չէր կարելի անվանել հավաքածու, քանի որ ցուցադրությանը ներկայացվեց բազային հագուստ` դասական-գործնական, քաղաքային-կեժուալ, սպորտային եւ երեկոյան, որոնք ամբողջանում էին գեղեցիկ դետալներով` թիթեռներով, ժուժուներով, գլխաշորերով, գրպանի թաշկինակներով, բնական քարերով վզնոցներով եւ թեւնոցներով: Ցուցադրության ժամանակ ներկայացված հագուստներն ընդհանուր առմամբ՝ 13 կտորից էր բաղկացած, որից 7-ը բազային հագուստի դետալներ էին: Այնպես որ, երբ հասկանանք, թե այս ամենը որքանով է մարդկանց հետաքրքրում, հնարավորությունների եւ ցանկության դեպքում՝ կարող  է այս ամենը սկիզբ դառնալ 7 առանձին  հավաքածուի ստեղծման:

- Ցուցադրության կազմակերպման բեռը Ձեր ուսերի՞ն էր, թե՞ սա եւս Ձեր եւ Արթուրի համատեղ ջանքերի արդյունքն էր:

- Ցուցադրության կազմակերպման հարցերում, երեւի, ես 10 տոկոս ներդրում ունեմ, որովհետեւ միայն զբաղվել եմ մոդելներին պատրաստելով պոդիում բարձրանալուց առաջ, մնացածն Արթուրն է արել:

Գործ ունենք պետական դավաճանության հետ․ Արթուր Ղազինյանը՝ «Մարտի 1-ի» մասին նյութերի հրապարակման մասին

- Իսկ Ռուսաստանում ինչ-որ նոր ծրագրեր նախատեսվո՞ւմ են:

- Այո, նոր ծրագրեր սպասվում են: Այս տարի աշնանը կրկին կլինի «Arm fashion Day»-ը, որին հրավիրում եմ հայաստանյան մեր բոլոր դիզայներներին: Ինչպես գիտեք, աջակցում եմ Հայաստանում ստեղծագործող հագուստի եւ աքսեսուարների դիզայներներին, եւ այս տարի եւս սեպտեմբերին կվերսկսենք ցուցադրության շաբաթները:

- Փոքրիկը՝ Լեոնարտը, առաջին անգա՞մ էր հայրենիքում, թե՞ արդեն հասցրել էիք Հայաստանի հետ ծանոթացնել նրան:

- Առաջին անգամ էր հայրենիքում  եւ մեր գործունեության  մասը դարձավ: Նա ծնված օրից ակտիվ մեր հետ միասին մասնակցում է բոլոր աշխատանքներին:

- Ե՞րբ Ձեզ կրկին սպասենք հայրենիքում:

- Ես դեռ այստեղ եմ, սպասեք նոր նախագծերի...

ՀՀ Ջրային կոմիտեում հին «ավանդույթները» շարունակվում են

Ի դեպ, նշենք, որ ցուցադրությունը վստահվել հրավիրյալ մոդելների, որոնք քաղաքային ռիթվով ապրող երիտասարդներ էին, ինչը եւս մի փոքրիկ թեստավորում էր դիզայների կողմից՝ հագուստի հարմարավետությունն ու բացթողումները հասկանալու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք «Իրավունք TV»-ի պատրաստած տեսանյութում.

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА