o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տերպետրոսյան-փաշինյանական ռեժիմի վերջին ճիգերը

13.07.2019 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տերպետրոսյան-փաշինյանական ռեժիմի վերջին ճիգերը

Յուրաքանչյուր մտածող մարդու խորհել պետք է ստիպի այն փաստը, որ Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանին դարձյալ կալանելը բխում է միայն 2 սակավաթիվ խմբերի` տերպետրոսյան-փաշինյանական թավշյա ռեժիմի ու Ալիևի միապետական վարչախմբի շահերից։ Պատահական չէ, որ դատարանին պարտադրված Փաշինյանի պիղատոսյան վճիռը աշխարհում բացառապես Իլհամը ողջունեց։ Բարեկամական ջերմ ողջույն, որ քաջալերող շնորհակալության էր նման։ Իմանալու համար, թե ինչու են իշխանությունը բռնազավթած Փաշինյանն ու իր հինգերորդ շարասյունն իրագործում Տեր-Պետրոսյանի դեռ քառորդ դար առաջ մտածած ծրագիրը, համոզվելու համար, որ Իլհամն ու Փաշինյանը` հայ ժողովրդից թաքուն, նախապատրաստում են ազատագրված Արցախը վերադարձնել Ադրբեջանին և վերացնել հայոց ինքնիշխան պետականությունը, հասկանալու համար, թե նրանք ինչու են ամեն գնով ուզում ազատազրկել նախագահ Քոչարյանին` բավարար է լսել ու դիտել այս վավերագրությունները։ https://www.facebook.com/kastantin.petrosov/videos/1662426873902116/ https://www.facebook.com/kastantin.petrosov/videos/1661478907330246/

Վերջին անգամ եմ հարցը դնում. Նիկոլ Փաշինյան

Հենց այս իրողությունները, մարտիմեկյան զոհերի իրավահաջորդներին ու տուժածներին քպական օրենքով «աջակցելու», մարդկանց զգացմունքները շահարկելու և իրենց նեղ շահերին ծառայեցնելու նկրտումները, նաև սեփական մեղավորությունը պարտակելու և 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ոչ մի քայլ չանելու փաստը Գոռ Քլոյանի հորն անգամ ստիպել է` թավշյա արդարադատությանը նայել առավել սթափ հայացքով։ Նախագահ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի «մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են շահում» պնդմանը, նաև հանդիպելու և զրուցելու առաջարկին Սարգիս Քլոյանն արձագանքել է որակապես միանգամայն նոր, իրավական բոլորովին այլ մոտեցմամբ. «Մենք երբեք չենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ մարդ է սպանել։ Մենք քո պապային մեղադրում ենք միայն մի բանի մեջ. ինչու Ռոբերտ Քոչարյանը հրաման չի տվել, որ չկրակեն ժողովրդի վրա»։

Սարգիս Քլոյանը երբեք չի թաքցրել «բոլոր իրավական աջակցությունները ստանում ենք ՀԱԿ-ից» հանգամանքը և նախագահ Քոչարյանին մեղադրել է «ինչո՞ւ եք կրակելու հրաման տվել» շեշտադրմամբ։ Նա այսօր արդեն ակամա հաստատում է, որ ինչ-որ մարդիկ (հավանաբար` հենց նրանք, ովքեր «աջակցելով» շահարկել և դիվիդենտներ են շահել) կրակելու հրաման են տվել։ Իսկ նախագահ Քոչարյանը, ում սադրիչ ոճրագործության հեղինակներն առաջադրել են արտակարգ դրություն մտցնելու միջոցով սահմանադրական կարգը տապալելու հնարածին մեղադրանքը, պարզվում է` մեղավոր է նաև նրանում, որ առնվազն 10 օր շարունակ զգուշացնելով ու համոզելով` տերպետրոսյան-փաշինյանական սադրիչներին ու զինված դասալիքներին չի կարողացել հետ պահել «ժողովրդի վրա կրակելու» եղբայրասպան հանցանքից։

Հասարակությունն անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս հստակ տեսել ու հեռակառավարվող արդարադատության օրինազանցության առատ փաստերից, դատական իշխանությունը յուրացնելու շարունակական գործողություններից ամեն օր ևս մեկ անգամ համոզվել է, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ուղղակի հաշվեհարդար է իրագործվում։ Այսօր անգամ տերպետրոսյանական աղանդի վկաներն ու Փաշինյանի կռապաշտներն են խոստովանում, որ նախագահ Քոչարյանը մեղավոր չէ մարտիմեկյան 10 զոհերից որևէ մեկի մահվան համար։ Այսօր արդեն թավշյա ռեժիմի նեղ շրջանակից դուրս չկա մեկը, ով չի հասկացել, որ ի պաշտոնե լինելով սահմանադրական կարգի պահապանը` նախագահ Քոչարյանը չէր կարող տապալել իր իսկ իշխանավարությամբ պայմանավորվող սահմանագրական կարգը։

Անցած 1 տարում հենց դա է փոխվել։ Ժողովուրդը հասկացել է, որ ժողովրդի անունից խոսող Փաշինյանը ստում է անգամ մանրուքներում, խաբում է ժողովրդին ու կեղծիքով փորձում է արդարացնել իր օրինազանցությունները։ Ժողովուրդը խորը, հիմնավոր է հասկացել նախագահ Քոչարյանի խոսքը. «օրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի 1-ի անկագությունների համար և կցնկանար վերաշարադրել պատմությունը... իրենք համարում են, որ օրենքից վեր են. մոռանում են մեկ բան` ժողովրդի սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է, և այդ քայլի կեսից ավելին իրենք արդեն անցել են: Քո ուժն ու եռանդը պետք է ուղղես ոչ թե անցյալի հետ պայքարելուն, այլ երկիրը կառուցելուն։ ... դու երկիրն ես բոմժ սարքում»:

Նախագահ Քոչարյանին ժողովուրդը բուռն աջակցում է և այդ սատարումը շեշտակի աճում է հենց այն պատճառով, որ նա երբեք, նույնիսկ ամենածանր պահերին չի խաբել ու խուճապի չի մատնվել։ Թեև Հայոց երկու պետությունները նախագահած Ռոբերտ Քոչարյանը երբեք իր կուսակցությունը չի ունեցել, թեև հիմա ազատազրկված լինելու պատճառով զրկված է քաղաքական կառույց ձևավորելու հնարավորությունից, բայց հենց ինքն է ընդդիմադիր ճակատի հիմնական առանցքներից մեկը և ինքն է պայմանավորում հիմնական քաղաքական օրակարգը։ Պատճառը հենց այն է, որ նա չի ստում ու նրան խորթ է պոպուլիզմը, չի վախենում ժամանակավոր խոչընդոտներից, չի խուսափում պատասխանատվությունից և մտածում է իր երկրի ու ժողովրդի բարեկեցության մասին։

Երբ նախագահ Քոչարյանն առաջին անգամ կալանավորեցին, չկար ո՛չ հասարակական աջակցություն, ո՛չ էլ քաղաքական սատարում։ Երբ հունիսի 25-ին նախագահ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց, ողջ քաղաքական դաշտը ցնցվեց և հասարակական ու քաղաքական հզոր բողոքի ալիքը հուժկու ապտակեց թավշյա վարչապետին։ Այսօր տերպետրոսյան-փաշինյանական ռեժիմը ինքնապահպանման վերջին ճիգերն է անում, զավթում է նաև դատական իշխանությունն ու ազատ խոսքը լռեցնելու քայլեր է կատարում։ Այսինքն. ինքն է դառնում իր գերեզմանափորը։ Մի զարկ ճիշտ պահին և թավշյա ռեժիմը կհայտնվի իր փորած խորը փոսում` ընդմիշտ։

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА