o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլն ընտանիքի անդամների հարցերին չի պատասխանում

13.07.2019 18:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլն ընտանիքի անդամների հարցերին չի պատասխանում

Հերթական դարակազմիկ հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ: «Օջախը շատ ավելի լայն հասկացություն է, որովհետեւ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը մեր ընտանիքն է: Սա է եղել հայկական հեղափոխության բանաձեւը...»:

Նիկոլը խոստացավ գնաՙ գա մեր հարցով կզբաղվի, մամուլի խոսնակին 5 անգամ զանգել եմ. Մառոզ

Ու «թարսի պես» «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ունեցած հանդիպման վերջում Նիկոլի «ընտանիքի անդամներից», այն է՝ ժողովրդի մասնիկ կազմող ՀՀ քաղաքացիներից փորձեց հարց ուղղել վարչապետին, սակայն Փաշինյանն արձագանքեց՝ ոչ: «Եթե կարող եք, ինձ ժամանակ տրամադրեք այս հանդիպումից հետո»,- խնդրեց «ընտանիքի անդամ» ու համատեղության կարգով՝ Փաշինյանին վարչապետի պաշտոնով որպես վարձու աշխատանքի ընդունած նույն ՀՀ «հպարտ» քաղաքացին: Պատասխանը նույնն էր՝ այսօր չի կարող: Ու հասկանալի է, էլ ե՞րբ սույն «հպարտ քաղաքացին» կկարողանա վարչապետ տեսնել. երեւի ամենահեռու ապագայում, այսինքն՝ գործնականում այլեւս Փաշինյանին հարց տալու հնարավորություն չի ունենա: «Հպարտ» քաղաքացուն մնում էր թողնել այդ «նեղ ընտանեկան» հանդիպումն ու հեռանալ. «Դուք ընդհանրապես ձևաչափ չունեք հանդիպելու, ես գնացի»:

Հիմա հասկացա՞ք ինչ ասել է «հայկական հեղափոխության բանաձեւը»՝ ըստ Նիկոլի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА