o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օսիպյանը ոստիկանապե՞տ է, թե՞ բանդայի պարագլուխ

13.07.2019 15:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օսիպյանը ոստիկանապե՞տ է, թե՞ բանդայի պարագլուխ

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում: Թե իրավական առումով այնտեղ ինչ է կատրվում, դա հարցի մի կողմն է, որը պետք է պարզվի եւ լուծվի բացառապես իրավական հարթությունում: Սակայն ոստիկանության գործողությունների մասով պատկերը սա է: Քաղաքացին իր համար «հանգիստ եւ ինքնաբուխ» ինչ-որ դռան մուտք է փակում: Եվ ահա Օսիպյանի ոստիկաններն այնպես կատաղի գրոհներ են ձեռնարկում կնոջ վրա, որ կարծես մարտադաշտում լինեն: Իրավացի՞ են ոստիկանները, թե՝ ոչ: այստեղ ամեն ինչ համեմատության մեջ է: Մեկ տարի առաջ ներկայիս վարչապետ Փաշինյանն էր իր համար «հանգիստ եւ ինքնաբուխ» այլ դռներ, ավելին՝ պետական նշանակության ճանապարհներ փակում: Ու բոլորն են հիշում, թե այն ժամանակ փողոցներում հասարակական կարգը պաշտպանելուն միտված ոստիկանական ուժերն Օսիպյանի գլխավորությամբ քայլ անգամ չէին անում գոնե Երեւանի կենտրոնական ճանապարհները բացելու համար, մինչդեռ հակառակ կողմի գործողությունները ոչ միայն վտանգում էին պետության անվտանգություն, այլ խախտում էին քաղաքացիների ամենատարրական՝ ազատ շարժվելու իրավունքը: Ինչո՞ւ հեռուն գնանք. ընդամենը վերջերս Նիկոլի հրամանով երկրովմեկ դատարանների դռները փակեցին: Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում իրավական առումով ինչ էլ կատարվի, հաստատ պետության մասշտաբով անվտանգության եւ զանգվածաբար քաղաքացիների սահմանադրական իրավունքի խատման տարրեր չի պարունակում: Այսինքն, այդտեղ «հանգիստ եւ ինքնաբուխ» ակցիա իրականացվող քաղաքացու արարքները ոչ մի համեմատության մեջ չեն գտնվում անցած տարի եւ դատարանները փակելու ժամանակ Նիկոլի արածների հետ: Եվ ահա նույն Օսիպյանի ղեկավարած ուժերը, որ այն ժամանակ մատը մատին չէին տալիս, այս անգամ իսկանան առյուծներ են դարձել՝ կանանց վրա պատերազմական բնույթի հարձակումներով: Իսկ ավելի ծանր խախտման դեպքում լռելն ու ավելի մանրի դեպքում կատաղի գրոհների դիմելն անգամ երկակի ստանդարտ չէ, այն ամենասովորական կամայականությունն է օրենքի եւ երկրի քաղաքացիների հանդեպ: Այսինքն, կամ պարոն Օսիպյանը պետք է բարի լինի բացատրել՝ ինչու էր անցած տարի այնպես վարվում եւ հիմա՝ այսպես կամ կմնա ենթադրել, որ մեր ոստիկանությանըվերածել են սովորական կամակատար կառույցի:

Որքանով տեղյակ եմ՝ Օսիպյանը հրաժարական է ներկայացրել ընտանեկան ինչ-որ հարցերից ելնելով. Աղաջանյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА