o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցավոք զոհերի մեծ մասը երեխաներ ու երիտասարդներ են». Գուսան Հայկազունն ահազանգ է հնչեցնում

13.07.2019 15:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ցավոք զոհերի մեծ մասը երեխաներ ու երիտասարդներ են». Գուսան Հայկազունն ահազանգ է հնչեցնում

Ուշքի եկեք...

Ես մոտ հիսուն տարի մեքենա եմ վարում ու միշտ սիրով եմ նստել ղեկին , հաճույք եմ ստացել դրանից, բայց այժմ ամեն անգամ վախով եմ նստում՝ մտածելով ,որ ուր որ է մի հարբած հղպացած մարդ կամ հղպացածի լակոտ ինչոր տեղից մեծ արագությամբ կգա ու կհարվածի մեքենայիս։
Վերջին օրերի ողբերգական վթարներից հետո կարծում էի ինչոր բան կփոխվի, որոշ վայ վարորդներ ուշքի կգան, բայց ավաղ նորից վթարներ, նորից մահեր ու վիրավորներ։
Էս ինչ եք անում տղաներ...
Եթե ձեզ համար ձեր կյանքը արժեք չունի , ինչպես ասում են գլուխներդ տվեք պատին, քարին, բայց ուրիշների ճակատագրերի հետ մի խաղացեք։
Ուղիղ վաթսուն տարի առաջ մի հարբած տականք վարորդի պատճառով կորցրել եմ հորս ու վաթսուն տարի որբ, անհայր եմ ապրել։ Վաթսուն տարի հայհոյել ու անիծել եմ այդ անասունին։
Մի վաստակեք անեծք ու հայհոյանք, ամեն ողբերգական վթարից հետո երեխաներ են որբանում, ծնողներն են դառնում որդեկորույս, կանայք ու ընտանիքներ են դժբախտանում։
Ցավոք զոհերի մեծ մասը երեխաներ ու երիտասարդներ են։
Ուշքի եկեք ամեն հայի կյանք մեզ համար թանկ է, ամեն երեխա մեր վաղվա զինվորն է, վաղվա հարսնացուն, վաղվա երեխաներ ծնող մայրը, մեր ազգի հարստությունը։
Ես նույնպես պահանջում եմ մեր իշխանություններից ամենախիստ օրենքներով պատժել հարբած ու լկտի վարորդներին։

Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ֆեյսբուքյան էջից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА