o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիևում գիշերը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքի ուղղությամբ նռնականետից կրակ են բացել, համացանցում են հայտնվել միջադեպի կադրերը (տեսանյութեր, լուսանկարներ)

13.07.2019 14:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիևում գիշերը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքի ուղղությամբ նռնականետից կրակ են բացել, համացանցում են հայտնվել միջադեպի կադրերը (տեսանյութեր, լուսանկարներ)

Կիևում գիշերը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքի ուղղությամբ կրակ են բացել նռնականետից, հարձակման հետևանքով տուժածներ չկան, գրում է ria.ru-ն՝ ուկրաինական աղբյուրներին հղումով:

Համացանցում շրջանառվում է տեսանյութ մատնիչ-պատգամավոր Արման Բաբաջանյանի անցյալի մասին
 

Միջադեպը տեղի է ունեցել Շևչենկոյի շրջանի Դեգտյարյովսկայա փողոցում՝ գիշերը՝ ժամը 3:40-ի սահմաններում: Հեռուստաալիքի համաձայն՝ կրակողները երկուսն են եղել, որոնք փախուստի են դիմել դեպքի վայրից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, վնասվել է միայն շենքի ճակատամասը:

Ոստիկանությունը դեպքը որակել է որպես ահաբեկչություն և հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ է ձեռնարկել, գրում է nv.ua-ն:

 

«Ժամը 3:40-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բնակիչները պայթյունի նման ձայն են լսել քաղաքի Շևչենկոյի շրջանի Դեգտյարյովսկայա փողոցում»,- ասված է քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է նռնականետի մաս, որն ուղարկվել է փորձաքննության:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, «112 Ուկրաինա»-ի գլխավոր տնօրեն Եգոր Բենկենդորֆը նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակին, կառավարությանը, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, գլխավոր դատախազությանը և անվտանգության ծառայությանը կոչ է արել դատապարտել հեռուստաալիքի շենքի գնդակոծումը:

«Դուք պետք է հստակ և վճռականորեն հայտարարեք, որ «Ուկրաինայում չի կարող ուժ կիրառվել ԶԼՄ-ների նկատմամբ»: Դա ձեզնից սպասում է ողջ քաղաքակիրթ հանրությունը»,- ասված է Բենկենդորֆի ուղերձում, որը հրապարակվել Է հեռուստաալիքի կայքում:

Նշենք, որ հեռուստաալիքը վերջերս ճնշումների ու սպառնալիքների թիրախում էր հայտնվել՝ առաջիկա օրերին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ուկրաինայի համար պայքարում» ֆիլմը ցուցադրելու մտադրության համար: 

 

 

 

 

Ի դեպ, անվտանգության համակարգի տեսախցիկները, որոնք տեղադրված են եղել շենքի արտաքին հատվածում, տեսագրել են նռնականետից կրակի արձակման պահը.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА