o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը ԱՄՆ-ում ուրանի արտադրության քվոտաներ չի սահմանել

13.07.2019 14:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը ԱՄՆ-ում ուրանի արտադրության քվոտաներ չի սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ԱՄՆ տարածքում ուրանի արտադրության քվոտաներ սահմանել, գրում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի տվյալներով՝ նախագահը չի համաձայնել ԱՄՆ-ի առևտրի նախարարության հետ, որն ավելի վաղ հետաքննության արդյունքում հանգել էր այն եզրակացության, որ արտասահմանից ուրանի ներմուծումը սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ առևտրի նախարարության եզրակացությունները «զգալի անհանգստություն տեղիք են տալիս»:

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

Ինչպես նշում է գործակալությունը, այդ կապակցությամբ Թրամփը պահանջել է ԱՄՆ-ում «միջուկային վառելիքի մատակարարման ամբողջ շղթայի վերաբերյալ ազգային անվտանգությանը վերաբերող ասպեկտների ավելի ամբողջական վերլուծություն անցկացնել»: Այս վերլուծությունը, որը կտևի 90 օր, հանձնարարվել է միանգամից մի քանի ամերիկյան դաշնային գերատեսչությունների:

 

ԱՄՆ-ում քաղաքացիական միջուկային ռեակտորների համար ամերիկյան ուրանի բաժինը, 2017 թվականի տվյալների համաձայն, կազմել է ընդամենը 7 տոկոս: Մյուս մասը ներկրվում է արտերկրից:

ԱՄՆ Առևտրի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հիմնական արտահանողների ցուցակում երկու տարի առաջ առաջին տեղում էր Կանադան (25%), այնուհետև Ղազախստանը (24%), Ավստրալիան (20%), Ռուսաստանը (14%) և Ուզբեկստանը (4%):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА