o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է 5-ամյա և 34-ամյա 2 քաղաքացու վրա. կան տուժածներ

13.07.2019 13:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է 5-ամյա և 34-ամյա 2 քաղաքացու վրա. կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը խորը կոմայի մեջ է ընկել
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է անցորդների (Կ.Կ., ծնված 2014 թ. և Գ.Ս., ծնված 1985 թ.) վրա, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА