o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը

13.07.2019 13:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Մյուրթեդ ավիաբազայում:

«C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարումն այսօր վերսկսել է: C-400-ի համար մասեր պարունակող չորրորդ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի մերձակա Մյուրթեդ ավիաբազայում»,-Այս մասին ասվում է Թուրքիայի ՊՆ թվիթերյան էջում:C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարման մասին 2.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել 2017 թվականին: Գործարքի մի մասի գումարը Թուրքիան կվճարի ինքնուրույն, մյուս մասը՝ ռուսական վարկի հաշվին:

Հիլարի Քլինթոնին տեղափոխող ինքնաթիռը ծխի պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА