o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում ոչ մի ռուս զբոսաշրջիկ չի տուժել

13.07.2019 09:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում ոչ մի ռուս զբոսաշրջիկ չի տուժել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հակառուսական ակցիաների ժամանակ ոչ մի ռուս զբոսաշրջիկ չի տուժել, հաղորդում է DW պարբերականը:

 

«Վրաստանում ոչ մի ռուս զբոսաշրջիկի ոչինչ չի պատահել: Ընդհակառակը, մենք տեսանք ՌԴ բնակչության արձագանքը. նրանք ցանկանում են նախկինի նման Վրաստան այցելել: Եվ ես վստահ եմ, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը կվերսկսվի»,- ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանում ներդրումները կտրուկ կրճատվել են. «Սաքստատ»

Նախագահը հավելել է, որ «Վրաստանը բաց է բոլոր նրանց համար, ովքեր իսկապես լավ մտադրություններով են այցելում»:

Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային երթևեկությունը դադարեցվել է հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված հակառուսական գործողություններից հետո:

Ռուսաստանցիների անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հուլիսի 8-ից երկու երկրների միջև թռիչքների դադարեցման մասին: Ինչպես գրում է Life-ը, հուլիսի 7-ին վրացական «Georgian Airways» և «MyWay Airlines» ավիաընկերությունները վերջին չվերթերը կատարեցին դեպի Ռուսաստան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА