o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Artificials»․ Երգ կեղծ երիտասարդների մասին  (+Տեսահոլովակ)

13.07.2019 02:04 ՄՇԱԿՈՒՅԹ
«Artificials»․ Երգ կեղծ երիտասարդների մասին  (+Տեսահոլովակ)

Օրերս հայկական «youtube»-ում հայտնվել է «Artificials» նոր երգն ու երգին համահունչ տեսահոլովակը, որի ռեժիսորն է Վահե Քեշիշյանը, և այն արդեն հասցրել է գրավել մի շարք օգտատերերի ուշադրությունը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Smart n Special նախագծի պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանը։

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին

«Տեսահոլովակի հերոսուհու Մաշա Յենոքյան-ի ինստագրամյան էջի ուղիղ միացումից անմիջապես հետո, երգը հասանելի դարձավ «youtube»-ում, որին հաջորդեցին հեռուստատեսությունը, ռադիոն, երաժշտական մյուս հարթակները (apple music, shazam, spotify, yandex music և այլն)...»։ 

Պրոդյուսերի խոսքով՝ Smart n Special նախագծի նոր երգը ուղղված է երիտասարդներին։  

«Երգն ուղղված է հատկապես ժամանակակից երիտասարդներին, որոնք ամեն ինչում նախապատվություն են տալիս ոչ թե իրականին, այլ արհեստական. արհեստական գեղեցկություն, արհեստական պահվածք և այլն: Դառնալով նորագույն տեխնոլոգիաների ու տենդենցների գերի՝ նրանք լիովին կտրվում են իրական կյանքից, ինչն էլ տալիս է իր բացասական արդյունքները և դարձնում նրանց պակաս զգայուն և անտարբեր»,- նշել է Ա․ Գրիգորյանը:

Խոսելով երգի մասին՝ Ա․Գրիգորյանն ասել է, որ երգը շատ պատահական է ծնվել։

«Երգը շատ պատահական է ծնվել՝ առավոտյան ժամերին։ Բառերի հեղինակը Աննա Ամիրյանն է, իսկ երժշտությունը` Դավիթ Պարոնիկյանի և Ամիրյան Միշ-ի: Երգը թղթին հանձնելուց հետո արվել է գործիքավորումը, և մի քանի ժամվա ընթացքում այն ավարտին ենք հասցրել»,- պատմել է պրոդյուսերն ու հավելել, որ Smart n Special նախագծի գլխավոր նպատակն այն է, որ այն լինի շարունակական, և արդեն սկսվել են երկրորդ երգի նախապատրաստական աշխատանքները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА