o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդանը լքել է «Ռեալի» ճամբարը անձնական պատճառներով

12.07.2019 20:58 ՍՊՈՐՏ
Զիդանը լքել է «Ռեալի» ճամբարը անձնական պատճառներով

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լքել է թիմի ճամբարը: «Արքայական ակումբն» այս պահին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կանադայի Մոնրեալ քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ֆրանսիացի մասնագետը հեռացել է անձնական պատճառներով: Մարզումները գլխավոր մարզչի բացակայության պայմաններում կղեկավարի թիմի երկրորդ մարզիչ Դևիդ Բետոնին: Այս պահին հայտնի չէ՝ «Զիզուն» երբ կվերադառնա ակումբի տրամադրության տակ:

Զիդանը կհեռացվի՞ «Ռեալից»

Զիդանը «Ռեալն» առաջին անգամ գլխավորել է 2016 թվականին: Նա մադրիդյան թիմի ղեկին 2,5 մրցաշրջանի ընթացքում դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, ինչպես նաև 1 անգամ հռչակվել Իսպանիայի չեմպիոն: Ֆրանսիացին 2018 թվականի ամռանը սեփական նախաձեռնությամբ հեռացել էր «Ռեալից», սակայն 2019 թվականի մարտի 11-ին կրկին գլխավորել թիմը:

«Սերուցքայինները» 2018/19թթ․ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը: «Ռեալը» նոր առաջնությունը կսկսի օգոստոսի 17-ին՝ հյուրընկալվելով Վիգոյի «Սելտային»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА