o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գրիզմանը դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, բայց «Ատլետիկոն» համաձայն չէ վճարված գումարին

12.07.2019 20:52 ՍՊՈՐՏ
Գրիզմանը դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, բայց «Ատլետիկոն» համաձայն չէ վճարված գումարին

Անտուան Գրիզմանը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է: Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Այսպիսով՝ «Բարսելոնան» վճարեց ֆրանսիացու հրաժարագինը՝ 120 միլիոն եվրոն: Գրիզմանն իր նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր ու կմիանա թիմի միջմրցաշրջանային հավաքին: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը, իսկ նրա հրաժարագինը «Բարսելոնայում» կկազմի 800 միլիոն եվրո: Գրիզմանը կատալոնացիների պատմության 3-րդ ամենաթանկ տրանսֆերն է՝ Ֆիլիպե Կոուտինյոյից ու Ուսման Դեմբելեից հետո:

«Յուվենտուսի» կիսապաշտպանը՝ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի թիրախում

Հաղորդվում է, որ Գրիզմանի շնորհանդեսն էլ երկար սպասեցնել չի տա: Ֆրանսիացին կներկայացվի որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:

Սակայն, «Ատլետիկոն» բավարար չի համարում «Բարսելոնայի»՝ Գրիզմանի համար վճարած հրաժարագինը՝ 120 միլիոն եվրոն ու պահանջում է 200 միլիոն եվրո: Մադրիդյան ակումբը հայտարարություն է տարածել:

«Անտուան Գրիզմանի փաստաբանը «Բարսելոնայի» անունից վճարեց ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 120 միլիոն եվրո: «Ատլետիկոն» վճարված գումարը բավարար չի համարում, քանի որ ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև պայմանավորվածությունը, ակնհայտորեն, տեղի է ունեցել շատ ավելի շուտ, քան խաղացողի հրաժարագնի՝ 200 միլիոն եվրոյից մինչև 120 միլիոն եվրո նվազելը: Նաև ավելի շուտ ժամկետում՝ մայիսի 14-ին Գրիզմանը հայտարարեց, որ խզում է թիմի հետ իր համագործակցությունը: «Ատլետիկոն» լեգիտիմ է համարում իր իրավունքների լիարժեք պաշտպանումը», – գրված է հայտարարությունում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА