o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հպարտանում եմ, թե ինչպես ինձ ստեղծեցի, ինչի եմ հասել և որտեղ եմ հիմա գտնվում.Մխիթարյան

12.07.2019 20:20 ՍՊՈՐՏ
Հպարտանում եմ, թե ինչպես ինձ ստեղծեցի, ինչի եմ հասել և որտեղ եմ հիմա գտնվում.Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵՎՐՈ Մ-19 2019-ից առաջ խոսել է հավաքականի շապիկը կրելու զգացողությունների մասին։

«Միշտ հպարտացել և մեծ հաճույքով եմ հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ դուր էր գալիս խաղալ անծանոթ հավաքականների և ֆուտբոլիստների դեմ։ Այդ տարիքում դա մեզ համար անգնահատելի փորձ էր։

Մեսին որոշել է, թե որտեղ կուզենար ավարտել կարիերան

Մ-19 հավաքականում դու մեծ փորձ ես ձեռք բերում, քանի որ խաղում ես ներքին առաջնությունից ավելի ուժեղ մրցակիցների դեմ։ Այդ մակարդակում ես տեսա, որ ֆուտբոլը արագ է և ամեն ինչ պետք է արագ անել։

Այդ ժամանակ իմ սիրած ֆուտբոլիստը Զինեդին Զիդանն էր։ Նա խաղադաշտում Պիկասոն էր և անհավանական հրաշքներ էր գործում գնդակով։

Չեմ սիրում գովել ինձ։ Ամեն ինչ հաճույքով եմ կատարում։ Հպարտանում եմ, թե ինչպես ինձ ստեղծեցի, ինչի եմ հասել և որտեղ եմ հիմա գտնվում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում UEFA-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյան ԵՎՐՈ Մ-19 2019-ի դեսպանն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА