o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թատրոնի տնօրենի ԺՊ նշանակվելն ինձ համար անսպասելի էր». Մարիաննա Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12.07.2019 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Թատրոնի տնօրենի ԺՊ նշանակվելն ինձ համար անսպասելի էր». Մարիաննա Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մեկ ամսով տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: 6 ամիս պաշտոնավարելուց հետո, օրեր առաջ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանի հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չի երկարաձգել պայմանագիրը: Իսկ շաբաթներ առաջ թատրոնի տնօրենի մրցույթը չեղարկվել էր, մեկ թեկնածու ունենալու պատճառով: Ինչեւէ, արդեն հայտնի է, որ ռուսական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դերասանուհի, «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ում հետ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ոչ միայն թատրոնից ու փառատոնից, այլ նաեւ նրա սանրվածքի կտրուկ փոփոխությունից:

«Այլեւս չեն թաքցնում, որ նպատակն ընտանեկան ինստիտուտը ոչնչացնելն է» (Տեսանյութ)

 

«ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԽԱՓԱՆԵՑ ԻՄ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ»

Հետաքրքիր է ինչպե՞ս ստացվեց, որ նախարարության ընտրությունը կանգ առավ հենց Ձեզ վրա, որպես թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար:

- Ճիշտն ասած, այդ առաջարկն ինձ համար մեծ անակնկալ էր, եւ հետո այդ առաջարկն  ընդհանրապես խափանց իմ բոլոր ծրագրերը: Իրականում ես հիմա պիտի լինեի Մոսկվայում, քանի որ այնտեղ արդեն տարբեր գործնական հանդիպումներ ունեի նշանակված` տարբեր մարդկանց հետ ե՛ւ «Արմմոնո» փառատոնի հետ կապված, ե՛ւ մի ներկայացման: Եվ նախարարության կողմից եղավ այդ առաջարկը` Ռուսական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, որն ինձ համար շատ անսպասելի էր: Որքան գիտեմ, մոտ մի ամիս ժամկետով եմ նշանակված, գուցե եւ լինի 20 օր, դա կախված է նրանից, թե երբ պիտի նշանակվի արդեն հիմնական տնօրենի այդ մրցույթը, եւ իմ առաքելությունն է, որ ես դա կազմակերպեմ այնպես, որպեսզի դա անցնի ավելի լավ, ճիշտ եւ թափանցիկ: Այնպես որ, առայժմ միայն դա կարող եմ ասել: Բայց ուզում եմ նշել նաեւ, որ ոչ միայն Ռուսական թատրոնը, այլ նաեւ մեր հայ բեմարվեստը, ծանր ու մեծ կորուստ ունեցով, կյանքից հեռացավ թատրոնի լավագույն դերասաններից Սերգեյ Մաղալյանը: Որքան գիտեմ, նա 1984 թվականից աշխատում էր Ռուսական թատրոնում, իսկ մինչ այդ, «Փոսի» էքսպերիմենտալ թատրոնի հիմնադիրներից էր, նկարահանվել էր տարբեր ֆիլմերում, տարբեր կերպարներ էր ստեղծել եւ միշտ առանձնանում էր իր ներքին, նուրբ, գեղեցիկ, բարի եւ ինքն իր հանդեպ իրոնիայով... Ես այդպես եմ պատկերացնում Սերգեյին... Շատ կարեւոր մի գույն պակասեց մեր թատերարվեստում: Յուրաքանչյուրս երեւի մի գույն ենք ներկայացնում մեր ոլորտում, եւ հենց այդ գույներից էլ ստեղծվում է թատերական կարեւոր ծաղկեփունջը, բայց կյանքը շարունակվում է...

«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

 

«ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼԻՍ ՍՏԱՆԴԱՐՏ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆԵՐԻՑ»

Տիկին Մարիաննա, «Արմմոնո»  փառատոնի շրջանակներում սպասվում է նոր ձեւաչափով ներկայացում, որքան գիտեմ նաեւ ծրագրել եք, որ «Արմմոնոն» կլոր տարին լինի հանդիսատեսի հետ:

- Այո, այդ որոշմանը եկանք այս տարվանից, որ «Արմմոնոն» մշտապես կլինի մեր հանդիսատեսի հետ: Փառատոնից հետո արդեն ունեցանք երեւանյան երեք պրեմիերա: Բայց ասեմ, որ դուրս ենք գալիս ստանդարտ ձեւաչափերից ու բեմահարթակներից: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացումներ խաղալու թանգարաններում, բայց հուլիսի 16-ին` ժամը 20:50-ին, նոր ձեւաչափով կներկայանաք` Մանկական երկաթուղու թունելում:

Մեծ փողեր՝ առանց մրցույթի. աղմուկ հանած միտում. «Փաստ»

- Ո՞ր ներկայացումով կտրվի այդ նոր ձեւաչափի մեկնարկը, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նոր ձեւաչափը:

- Նորա Բադալյանի «Նրանց քույրը» ներկայացումով կտրվի մեկնարկը, որի պրեմիերան կայացավ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Այդ ներկայացումը արդեն մի քանի հրավեր ստացել է Ուկրաինայից, Լիտվայից, Լեհաստանից: Այն յուրօրինակ ներկայացում է, բայց նոր ձեւաչափով այդ ներկայացումը ոչ ոք դեռ չի տեսել, եւ ոչ ոք չի էլ պատկերացնում` ինչ հետաքրքիր է ստացվել: Մանկական երկաթուղու այդ միջավայրում երաժշտությունն ու լույսը կլինեն օտար եւ խորթ, դրա համար դրանց փոխարեն կլինի գետի ձայն եւ իսկական մոմեր, որոնք կապահովեն առեղծվածային մթնոլորտ: Համոզված եմ, որ այդ ձեւաչափը հետաքրքիր կլինի մեր հանդիսատեսի համար: Իսկ մինչեւ աշուն մենք այդ տարածքում կխաղանք եւս մի քանի ներկայացում: Բացի դրանից նախատեսում ենք մի քանի մարզային ծրագրեր «Արմմոնո+»-ի շրջանակներում եւ իհարկե նաեւ երեւանյան նոր պրեմիերաներ: Ի դեպ, նաեւ ներկայացումներ ենք նախատեսում երեխաների համար, որովհետեւ փառատոնի շրջանակում այդ բացը կա:

«Պետք չէ խոնարհվեն մեր առաջ, բայց գոնե մի քիչ հարգանք ունենան»

 

ԻՆՉՈՒ ՈՐՈՇԵՑ ՍԵՎԱՀԵՐ ԴԱՌՆԱԼ

Ակնհայտ է Ձեր մազերի սանրվածքի եւ գույնի կտրուկ փոփոխությունը, ինչո՞ւ որոշեցիք նման կտրուկ փոփոխություն անել:

- Հինգ օր առաջ արթնացա ու զանգեցի այն գեղեցկության սրահ, որտեղ սովորաբար գնում եմ ու ասացի, որ սեւ ներկ եմ վերցնում ու գալիս եմ մազերս սեւ ներկեք: Գեղեցկության սրահի մենեջերը հեռախոսից այն կողմ մի քանի վայրկյան լուռ էր, ինձ թվաց հեռախոսն է անջատվել, հետո նա արձագանքեց` Մարիաննա, բայց դու հասկանում ես չէ՞, որ փոշմանելու դեպքում դա երկար ու դժվար աշխատանք է... Ես ասացի` այո, հասկանում եմ, բայց դա այդպես պիտի լինի: Եվ ոչ միայն մազերիս գույնը փոփոխեցի, այլ նաեւ շատ կարճ կտրեցի: Կյանքում իսկապես սիրում եմ փոփոխություններ, կարծում եմ, որ մեր կյանքն առաջ է գնում եւ անընդհատ փոփոխվում է ու զարգանում, դրա համար պիտի լինենք փոփոխությունների կիզակետում եւ ցանկացած փոփոխություն ընկալենք որպես մի նոր գործի, նոր բանի սկիզբ:

Նկարչի ժառանգը նախարարությունից պահանջում է վերադարձնել պարտքը, նախարարությունը` լռում է. (տեսանյութ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА