o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

12.07.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ֆինանսական համակարգի կապիտալացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները 2018թ. ընթացքում պահպանվել են: Ֆինանսական համակարգն արձանագրել է գործունեության ծավալային աճ: Տարվա ընթացքում համակարգն ապահովել է շահույթ: Ֆինանսական միջնորդությունը խորացել է` հիմնականում առեւտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ:

2019-ի առաջին կեսին ներդրումներն աճել են 20 տոկոսով․ կառավարություն

ՀՀ տնտեսական աճի պայմաններում բանկերը շարունակել են ցուցաբերել վարկային եւ ներդրումային ակտիվություն` զուգահեռ թուլացնելով վարկավորման պայմանները: Վարկավորման աճին նպաստել է նաեւ տարվա ընթացքում մեղմ դրամավարկային պայմանների պահպանումը:

ՀՀ գործընկեր երկրներում մակրոտնտեսական զարգացումները եւ աճող անորոշությունները դեռեւս անբարենպաստ են ՀՀ արտահանման ու գործոնային եկամուտների միտումների համար:

ՀՀ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքների համաձայն` ՀՀ բանկային համակարգը բավարար իրացվելի եւ կապիտալացված է, ունակ կլանելու ռիսկերից բխող հավանական կորուստները եւ ապահովելու բանկային գործունեության անընդհատությունը:

Արտոնություն՝ «Պրոֆպանել» ընկերությանը. կիրականացվի 2,9 մլրդ դրամի ներդրում

Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից մշակված Բազել 3-ի պահանջների ներդրման շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը մշակել եւ ընդունել է «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման եւ հաշվարկման» կարգը, որը ուժի մեջ է մտել 2019 թ. ապրիլից: Կարգի ընդունումը նպատակաուղղված է իրականացվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքակազմի ձեւավորմանը եւ քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

• 2018 թ.-ին Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվել է Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր (FSAP): Ծրագրի արդյունքներով` ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը` բարձր` 97% (2012 թ.` 93%, իսկ 2005 թ.` 67%): Զեկույցի համաձայն` ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունը` աճել, ինչը ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման երաշխիք է:

Երկրի տնտեսությունը օր-օրի անկում է ապրում, իսկ նախարարը վոյաժների մեջ է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА