o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է». Հայկ Բաբուխանյան

12.07.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է». Հայկ Բաբուխանյան

ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընդդեմ` Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց: Պատճառն այն էր, որ օրը համընկել էր երկրում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետ, երբ համատարած հոսանքազրկումներ էին տեղի ունեցել, եւ այն չէր շրջանցել անգամ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին: Դատարանում պատճառաբանեցին, որ լույս չկա, եւ հնարավոր չէ դատավարությունն անցկացնել: Հիշեցնենք, որ Հ. Բաբուխանյանը իր արժանապատվությունը պաշտպանելու համար հայց է ներկայացրել ընդդեմ Սորոսի հիմնադրամի տնօրեն Լ. Մինասյանի, որն իր ասուլիսի ժամանակ միտումնավոր հնչեցրել էր խոսքեր, որոնք ՍԻՄ նախագահի համար խիստ վիրավորական են եւ զրպարտիչ: Լ. Մինասյանը հայտարարել էր, թե իբր Հ. Բաբուխանյանը «սորոսական» է` այն դեպքում, որ ՍԻՄ կուսակցության նախագահն իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է Սորոսի դեմ եւ հիմա էլ է պայքարում:

​​​​​​​«Հիմա Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավո՞ր է, թե՞ անդամ». Արա Զոհրաբյան

- Պայքարել եմ եւ պայքարելու եմ Սորոսի դեմ` մինչեւ այդ վնասակար հաստատությունը չդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, ինչպես դա տեղի է ունեցել մի շարք ինքնիշխան երկրներում: ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց,- «սորոսական» բառն ինձ համար վիրավորական է, ավելին` համարում եմ այն զրպարտություն եւ այդ առումով` դիմել եմ դատարան, որպեսզի ճշմարտությունն ապահովվի եւ արդարադատություն տեղի ունենա: Այստեղ հիմնական խնդիրը քաղաքական եւ բարոյական է:

Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է. կարծում է Փաշինյանը

Պարոն Բաբուխանյան, բացի այն, որ էլեկտրաէներգիայի խափանման պատճառով դատական առաջին նիստը հետաձգվեց, նիստին նաեւ ներկա չէր պատասխանող կողմը: Ի՞նչ կասեք այս մասին:

Նախ էլեկտրաէներգիայի բացակայությունն արդեն ապացույցն է, որ երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է: Վերջին 25 տարում չի եղել նման բան, որ այսպիսի անջատումներ լինեն: 90-ականներին ենք վերադառնում, որովհետեւ վերադարձել են այն ուժերը, որոնք այն ժամանակների գաղափարախոսությամբ են տոգորված` սորոսական են, ուլտրալիբերալ են, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ իր հոգեզավակ Նիկոլը: Այս վիճակը` աղբը, քարուքանդը, անլույս դատարանը, վկայում են երկրի քայքայման գործընթացի մասին: Մենք ասել ենք, որ պետականությունը գտնվում է վտանգի առջեւ: Սա է նաեւ հիմնական պատճառներից մեկը, որ հիմա փորձում ենք սորոսականներին կարգի հրավիրել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չկար պատասխանող կողմը, հավանաբար, իրենք խնդիր ունեն` ձգձգելու դատը, պետք է տեսնենք` ինչն է պատճառը, որ չեն եկել:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 14-րդ)

Բազմաթիվ ՀԿ-ներ կան, որոնք Սորոսի հիմնադրամից գրանտներ են ստանում եւ տարբեր ծրագրեր են իրականացնում: Ըստ Ձեզ` բոլո՞ր իրականացվող ծրագրերն են վտանգավոր եւ չեն ծառայում ՀՀ շահերին:

Գոնե այն ծրագրերը, որոնց ծանոթ ենք, գտնում ենք, որ դրանք վնասարար են: Այսինքն` դրանք քայքայում են պետականությունը, ազգային մտածելակերպը, ազգային մոտեցումները ընտանիքին, հասարակությանը, պետությանը եւ, ի վերջո, աշխարհին: Գուցե կես տոկոս ծրագրեր հայտնաբերվեն, որոնք այլ նպատակներ ունեն: Բայց ակնհայտ է, որ Սորոսի հիմնադրամը եւ ինքը` Սորոսն իր գործունեությամբ, ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի ցանկացած կետում նպատակուղղված գործում է ինքնիշխանության դեմ` ազգի արժեհամակարգի վերացման ու քայքայման համար: Եվ դրա մասին խոսում եմ ոչ միայն ես, այլեւ` երկրների, համայնքների ղեկավարներ, միլիոնավոր մարդիկ, ովքեր Սորոսի դեմ ստորագրություններ են հավաքում, ցույցեր են անում, բողոքի ակցիաներ են իրականացնում եւ այլն: Ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սա չարիք է մեր երկրի համար: Եթե Սորոսի հիմնադրամը այստեղից չվերանա, ապա մեր երկիը չի լինելու ինքնիշխան: Սորոսի հիմնադրամի վերանալու հետ միասին` պետք է հեռանան նաեւ սորոսականները, ովքեր այդ հիմադրամի եւ սորոսական գաղափարախոսության սպասավորներն են` սկսած Նիկոլից` իր խայտառակ պատգամավորիկներով ու կառավարությունով: Նրանք պետք է դուրս գան, որպեսզի Հայաստան երկիրը դառնա ազգային, ինքնիշխան, հայի օջախ եւ հայի երկիր:

Այսօր ժամանակն է սկսել նոր էջից. Միքայել Մինասյան

Շատ է խոսվում այն մասին, որ թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում կան երկու թեւեր` սորոսական եւ հակասորոսական: Դուք է՞լ եք կարծում, որ Ազգային ժողովում եւ կառավարությունում կա նման տարանջատում:

Ցանկացած ազգային մարդ, նա արդեն իսկ հակասորոսական է, որովհետեւ Սորոսը ազգային, ինիքնիշխան պետությանը նվիրված քաղաքացուն դիտում է որպես իր համար թիրախ: Ես չեմ տեսել կառավարությունում որեւէ մեկին, որը համարձակություն ունենա դեմ դուրս գալ Սորոսին: Չեմ տեսել նաեւ Ազգային ժողովում շատ հստակ արտահայտված կարծիքներ, բացառությամբ` երկու կամ երեք պատգամավորից:

«Պարոն Քլոյանն ասաց, որ գոնե ձեւական մեկին պետք է պատժել, եւ այդ մեկը ես եմ». Ռ. Քոչարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА