o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում հաշվարկել են ռուսական հնարավոր պատժամիջոցներից կորուստները

12.07.2019 12:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում հաշվարկել են ռուսական հնարավոր պատժամիջոցներից կորուստները

Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանման դեպքում վնասը կկազմեր 4 մլրդ լարի (1,4 մլրդ դոլար): Նախարարի խոսքով՝ մոտ 750 մլն դոլար կորուսստ կլինի, եթե ռուս զբոսաշրջիկները հրաժարվեն Վրաստանից։ Բացի այդ, անցած տարի ստացվել է 600 մլն դոլարի չափով դրամական փոխանցումները, եւ այդքան էլ ակնկալվում էր այս տարի, եւ այն կարող է դադարել, եթե այս ուղղղությամբ եւս պատժամիջոցներ գործարկվեն: Հնարավոր են նաեւ գինու, հանքային ջրի եւ այլ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումից կորուստներ, որը տարեկան կտրվածքով գերազանցում է 300 մլն դոլարը: Նախարարը նաեւ նշել է, որ արդեն իսկ Աջարիայում զբոսաշրջիկների լուրջ պակաս է զգացվում։ Տուրնավայի խոսքով. «Մենք առանձնապես կախված չենք ռուսական շուկայից եւ ռուս զբոսաշրջիկներից, բայց այդ ուղղությունը, այնուամենայնիվ, կարեւոր է մեր տուրիստական ինդուստրիայի համար   Մենք չպետք է մոռանանք ընտանեկան հյուրանոցների, շարքային քաղաքացիների մասին, որոնք սպասում էին այդ զբոսաշրջիկներին, եւ այսօր մենք տեսնում ենք հենց այդ խնդիրը»։ Նախարարը նաեւ նշել է, որ իրավիճակի վրա ազդեցություն են թողնում անպատասխանատու հայտարարություններն ու արմատական ընդդիմության ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը։ 

Արա Մխիթարյանը կռիվ է տալիս կյանքի համար, ապրելու հնարավորությունը մեկ տոկոս է

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА