o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչով արգելվում է Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը

12.07.2019 11:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչով արգելվում է Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, ինչով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:

Սև ծովում փոթորիկ է. լողալն արգելվում է

«Այս լրացումը հուժկու ազդանշան կլինի Ադրբեջանին այն մասին, որ նա չի կարող այսուհետ եւս սպառնալ քաղաքացիական ինքնաթիռներ խփելով։

Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանն ահաբեկի իր հարեւաններին»,- ավելի վաղ ասել էր Շերմանը։

Օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսկանններ, դեմ՝ 195:

Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act):

Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որ չի արտոնել թռիչքները Լեռնային Ղարաբաղում, եւ նշել է, որ համաձայն ավիացիայի մասին օրենքի, իրենք կարող են «ֆիզիկապես ոչնչացնել այնտեղ թռչող ինքնաթիռները»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА