o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գեոպրոմայնինգը» սպառնում է Մեղրիի աշխատավորներին

11.07.2019 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գեոպրոմայնինգը» սպառնում է Մեղրիի աշխատավորներին

Մենք մի շարք անգամ անդրադարձել ենք «Գեոպրոմայնինգ» լեռնահանքային ընկերության  գործունեությանը Հայաստանում, որի հետ կան բազմաթիվ հարցականներ եւ, մեղմ ասած, տարակուսանքներ:Մեկ այլ թեմա է Հայաստանում օտարերկրյա սեփականատերերի վերաբերմունքը Հայաստանի քաղաքացի հանդիսացող իրենց աշխատակիցների հանդեպ:

Ում է սպառնում համայնքների խոշորացման առաջին փուլը, հերթում են աղմկոտ պատմություններով հայտնի գյուղապետերը

Եվ ահա, մեզ հասած տեղեկություններով, Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները կոմբինատի ղեկավարությանը ուղարկել էին նամակ-դիմում, նշելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կոմբինատի ղեկավարության կողմից խախտվում է, եւ իրենց հանդեպ, ըստ էության, կատարվում է օրինախախտում, քանի որ նրանց չի վճարվում համապատասխան գումարները: Կոմբինատի ղեկավարությունը պահանջը համարել էր անհիմն եւ հրաժարվել էին մարդկանց վճարել իրենց հասանելիք գումարները: Աշխատակիցները համարում էին, որ նրանց, ըստ էության, փորձում են խաբել եւ ստրկացնել  «նոր» Հայաստանի պայմաններում եւ նրանց  ՀՀ իշխանությունները  խոստանում էին, որ այլեւս օտարերկրյա գործատերերը չեն ստրկացնի Հայաստանի հպարտ քաղաքացիներին, ստացվեց լրիվ հակառակը: Վիրավորված մարդիկ դուրս եկան պայքարի եւ հուլիսի 2-ի կեսօրից հայտարարեցին գործադուլ, որի արդյունքում կոմբինատը կանգ առավ: Հարցին փորձեցին միջամտել նախ` Մեղրու քաղաքապետը, եւ ապա` Սյունիքի մարզպետը: Սակայն  կոմբինատի աշխատողները պահանջում են իրենց օրինական  վարձավճարները: Երեկ նրանք ցույց էին անում կոմբինատի գրասենյակի դիմաց:

«Գեոպրմայնինգի» ղեկավարությունը փոխանակ բավարարի իր աշխատակիցների  ոչ մեծ  եւ  օրենքից բխող պահանջները, ինչն առաձնապես չէր ազդի այդ ընկերության հսկայական շահույթների վրա, գնաց հակառակ ուղղությամբ: Աշխատավորների պահանջը հայտարարեց անհիմն, գործադուլը` անօրինական եւ սկսեց սպառնալ մարդկանց, թե գործադուլավորները կենթարկվեն պատասխանատվության: Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգը» զբաղված է Հայաստանի ոսկու եւ այլ մետաղների  հանքերի շահագործմամաբ, եւ բազմիցս հարց է դրվել, թե արդյոք մեր երկրի բնական հարստությունները  ջրի գնով տալը  միջազգային մասնավոր ընկերության ոչ այլ ինչ է, քան մեր երկրի հարստությունների փոշիացում: «Գեոպրոմայնինգը» իսկապես տիրացել է մեր ամենակարեւոր հանքերին` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, Սոտքի ոսկու հանքին եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկային: Այս հանքերից  մասնավոր օտար ընկերությունը ստանում է աստղաբաշխական  շահույթներ: Սակայն  այս շահույթ ստեղծող աշխատավորներին, որոնք աշխատում են ծանրագույն պայմաններում, վճարվում է փշրանքները: Հայաստանի Հանրապետությունն էլ այս ամենից ստանում է ընդամենը շահութահարկ եւ այլ մի քանի  հարկերից գոյացած գումարներ: Բազմիցս հարց է բարձրացվել, թե ինչո՞ւ մեր ժողովրդին պատկանող հարստությունները հարստացնում են ոչ թե ժողովրդին, այլ ինչ-որ օտար ընկերությանը: Հարց է բարձրացվել նաեւ, որ կա՛մ պետք է ազգայնացնել մեր բնական հարստությունները, այն է` ոսկին, պղինձը եւ մոլիբդենը վերադարձնել հայ ժողովրդին, կա՛մ սահմանել ոսկին եւ այլ մետաղների արտահանման բարձր մաքսատուրք, եւ գոնե այդ կերպ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել իր իսկ բնական պաշարների արժեքի մի մասը:Եվ  բոլոր դեպքերում, անկախ այդ ամենից, օտարերկրյա  մեծահարուստ ընկերություններին անդրազգային միջազգային կորպորացիաներին պետք է պարզ եւ հստակ հասկացել, որ Հայաստանի քաղաքացին նրանց ստրուկը, ճորտը ու սպասավորը չէ, եւ պետք է հարգանքով վերաբերվել աշխատավոր հայ ժողովրդին:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА