o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել. Փաշինյան

11.07.2019 15:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել. Փաշինյան

Այս տարի տուրիզմի ոլորտում շատ դրական տեղաշարժեր ունենք. 6 ամիսների տվյալներով Հայաստան ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի,  այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Տեսանյութ)

Դա հայտնի է դարձել վերլուծելով արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումները ռեստորաններում, հյուրանոցներում, տարբեր վայրերում:

«Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արտասահմանյան քարտերով գործարքների աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս աճ, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս աճ, գործակալություններում՝ 36 տոկոս աճ, սուպերմարկետներում՝ 38-74 տոկոս աճ»,- հավելեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА