o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքը

11.07.2019 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը որոշում է կայացրել մերժել  «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած բողոքը։

Պայքարել՝ մինչեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը. «Կամքն» ընդունեց որոշում

Նշենք, որ Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ մարտի 11-ի որոշումը, որով նա օրինական էր համարել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը։ Պաշտպանը միջնորդեց կայացնել նոր դատական ակտ, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել իր կողմից կայացված հետախուզում հայտարարելու որոշումը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 2018թ.  հոկտեմբերի 30–ին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА