ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յապոնչիկի այրին և «օրենքով գողի» մայր Կալինա Նիկիֆորովան հուղարկավորված է Երևանում. Ուշագրավ մանրամասներ

11.07.2019 11:01 ՔՐԵԱԿԱՆ
Յապոնչիկի այրին և «օրենքով գողի» մայր Կալինա Նիկիֆորովան հուղարկավորված է Երևանում. Ուշագրավ մանրամասներ

Կալինա Նիկիֆորովայի մասին քրեական աշխարհում իսկական լեգենդներ են պտտվում: Այդ կինը գողական աշխարհի վառ ներկայացուցիչ «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի կինն է, և մեկ այլ «օրենքով գող»` Վիկտոր Նիկիֆորովի, քրեական աշխարհում հայտնի` Վիկտոր Կալինայի մայրը:

Ոստիկանությունը 10-ից ավելի «օրենքով գողի» է բերման ենթարկել

Նիկիֆորովան իրականացրել է բազմաթիվ հանցագործություններ, որոնց թվում գողություններ, հարձակումներ, սակայն երբեք իր ձեռքով մարդ չի սպանել: Նիկիֆորովան փաստացի համարվում է առաջին կին «օրենքով գողը» կամ ինչպես նրան անվանում էին «օրենքով տիկինը»:

Հաշվի առնելով մոր դերն ու հեղինակությունը քրեական աշխարհում Վիկտոր Նիկիֆորովին կոչում էին Վիկտոր Կալինա:

Նիկիֆորովա-Կալինան ծնվել է հրեաների ընտանիքում և դեռևս շատ երիտասարդ տարիքում ամուսնացել է ոսկերչի հետ, ով կյանքից շուտ է հեռացել և որպես ժառանգություն՝ այրուն կլորիկ գումար թողել:

Այրիանալուց հետո Նիկիֆորովան սկսել էր զբաղվել չեկերի հետ կապված տարբեր խարդախություններով և այդ պատճառով ձերբակալվել է:

Նիկիֆորովայի անձնական կյանքը շատ հետաքրքրիր է դասավորվել: «Օրենքով գողերը» չպետք է ունենան կին կամ ամուսին, սակայն նրա և Յապոնչիկի ընտանիքը կոչում էին գողերի ընտանիք:
 

Վյաչեսլավ Իվանկովը, հանրահայտ Յապոնչիկը Կալինայի որդուն` Վիկտորին, համարում էր իր զավակը, և հայտարարել էր նրան հետնորդ: Վիկտոր Կալինան, սակայն, 1988 թ.-ին գնդակահարվում է իր  բնակրանի շքամուտքում:

40 տարեկան հասակում Նիկիֆորովան ուներ իր սեփական կոշիկի ֆաբրիկան, տիրապետում էր մեծ ֆինանսների և նպատակ ուներ ընդլայնել իր բիզնեսը: Նա նույնիսկ Իտալիայից իր ֆաբրիկայի համար նոր սարքավորումներ էր պատվիրել:

Նիկիֆորովան ցանկանում էր իր ամբողջ ունեցվածքը տեղափոխել ԱՄՆ և լուրեր էին պտտվում, որ նա ինքնաթիռ էր վարձել բոլոր թանկարժեք իրերը օվկիանոսից այն կողմ տեղափոխելու համար: Սակայն մահը նրան թույլ չտվեց դա իրականանցնել:

Կալինա Նիկիֆորովան մահացել է սրտի անբավարարվածությունից 1988 թ.-ի փետրվարի 26-ին և հուղարկավորվել է Երևանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА