o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի է՝ որքան կտուգանի ՊՍԺ-ն Նեյմարին յուրաքանչյուր բացակա օրվա համար

11.07.2019 10:03 ՍՊՈՐՏ
Հայտնի է՝ որքան կտուգանի ՊՍԺ-ն Նեյմարին յուրաքանչյուր բացակա օրվա համար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հուլիսի 8-ին պետք է միանար ֆրանսիական ակումբին՝ ուսումնամարզական հավաքի ծրագիրն սկսելու: Բրազիլացին, սակայն, չի ներկայացել: ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ակումբը համապատասխան պատժամիջոցներն է կիրառելու ֆուտբոլիստի նկատմամբ, քանի որ վերջինը չի կատարում իր պարտականությունները:

Նեյմարի հայրը, խոսելով տեղի ունեցածի մասին, ասել էր, որ իր որդին ֆրանսիական ակումբին զգուշացրել էր, որ չի ժամանելու ուսումնամարզական հավաքին մեկնարկային օրերի ընթացքում, այլ միանալու է հուլիսի 14-15-ից: Բանն այն է, որ Նեյմարը Բրազիլիայում ինչ-որ միջոցառման պետք է մասնակցի: Այսօր համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ, ինչպես երևում է, Նեյմարը «շատ լուրջ գործով» է զբաղված: Նեյմարի զբաղմունքն էլ բարկացրել է փարիզյան ակումբի երկրպագուներին:

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

Football Leaks-ը հաղորդում է, որ ֆրանսիական ակումբի որոշման համաձայն՝ Նեյմարը յուրաքանչյուր բացակա օրվա համար տուգանվելու է 12 հազար եվրո, իսկ թե ինչպիսի զարգացում կստանան իրադարձությունները, դեռևս հայտնի չէ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА