o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բախտավոր եմ, որ այդ սերնդի մաս եմ կազմում.Ռամոս

11.07.2019 10:01 ՍՊՈՐՏ
Բախտավոր եմ, որ այդ սերնդի մաս եմ կազմում.Ռամոս

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է խաղերի քանակով իր երկրի ընտրանու կազմում ռեկորդ գրանցելուն: Իսպանիայի հավաքականում ամենաշատ խաղն անցկացրել է Իկեր Կասիլյասը, որը մասնակցել է 167 հանդիպման: Սերխիո Ռամոսը նրան զիջում է 3 խաղով՝ մասնակցելով 164-ի:

«Ինձ բախտ է վիճակվել ծնվել չափազանց տաղանդավոր ֆուտբոլիստների ժամանակաշրջանում, որոնց հետ հաղթել եմ հնարավոր ամեն մրցանակ՝ ԵՎՐՈ 2008, ԱԱ 2010, ԵՎՐՈ 2012: Դրանք ինձ համար առանձնահատուկ նվաճումներ են՝ առանձնահատուկ մրցաշարերում: Անմոռանալի հիշողություններ են: Բախտավոր եմ, որ այդ սերնդի մաս եմ կազմում», – Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» ավագի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА