o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունները կողմնորոշվեցին. նոր մարմինը կղեկավարի Սասուն Խաչատրյանը. «Ժողովուրդ»

11.07.2019 10:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունները կողմնորոշվեցին. նոր մարմինը կղեկավարի Սասուն Խաչատրյանը. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, առաջիկայում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը եւ լինելու է միասնական նախաքննական մարմին:

Թերթը տեղեկացավ, որ ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այդ կառույցներն ունեն տարբեր գործառույթներ, եւ չպետք է խառնել դրանք:

Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Անդիկի սպանության գործով. իրավապահները մեկ վարկած են քննում. «Ժողովուրդ»

Ընդ որում, նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարի հարցում իշխանությունները, կարծես թե, վերջնականապես կողմնորոշվել են:

Ինչպես հայտնի է, ի սկզբանե ասվում էր, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի լինի կոմիտեի ղեկավար, սակայն քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА