o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԱՄԱՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԵԴԱԼԸ ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒԽ-ԻՆ

10.07.2019 22:00 ՍՊՈՐՏ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԱՄԱՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԵԴԱԼԸ ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒԽ-ԻՆ

Հուլիսի 3-ին իտալական Նեապոլ քաղաքում մեկնարկել են համաշխարհային ուսանողական խաղերը, որոնք կավարտվեն հուլիսի 14-ին: ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է 14 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

Հայաստանի ուսանող մարզիկները մրցելու են աթլետիկայի, սպորտային մարմնամարզության, հրաձգության, ձյուդոյի, սուսերամարտի, թեքվանդոյի եւ ջրացատկի մարզաձեւերում: Մեր մարզիկներից մի քանիսն արդեն հասցրել են մտնել մրցապայքար մեջ: Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան լքել է պայքարը: Հայ սուսերամարտիկը խմբային փուլում տարել է 3 հաղթանակ, որից հետո դուրս է եկել հիմնական փուլ, որն օլիմպիական համակարգով է: Այս փուլում Պողոսովան ուժերը չափել է Հունգարիայի ուժեղագույն սուսերամարտիկ Վիվիեն Վարնայի հետ եւ պարտվել: Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը եւս չի հաղթահարել որակավորման փուլը: 10 մետր օդամղիչ հրացան մրցաձեւում Հրաչիկը վաստակել է 619,7 միավոր եւ 53 մասնակիցների մեջ գրավել 23-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա պայքարից:Հայաստանը սակայն, հասցրել է նաեւ մեդալ նվաճել, այն էլ` ոսկե: Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը լավագունն էր օղակներ վարժությունում: Որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Այս փուլում 14,900 միավորով Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գերազանցելով 2017 թվականի Ունիվերսիադայի եւ 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800): Սա շատ կարեւոր նվաճում էր մեզ համար, քանի որ մրցակցությունը բավականին թեժ էր օղակների վարժությունում, եւ Ավետիսյանն արեց առավելագույնը` կարեւոր նվաճման հեղինակ դառնալով: 30-րդ ամառային ուսանողական խաղերում սպորտային մարմնամարզությունում Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում չէ: Հայաստանից որպես մրցավար Նեապոլում հանդես է գալիս ֆրանսիաբնակ Էլֆիկ ՀովհաննիսյանըՊետք է հաշվի առնենք նաեւ, որ այն մարզաձեւերը, որոնցում հանդես են եկել ու գալու են մեր մարզիկներն այս խաղերին, մեր երկրում ամենեւին առաջատար դիրքերում չեն, եւ մեդալի սպասելիքներ գործնականում կային միայն մարմնամարզությունից ու հնարավոր է լինի ձյուդոյից:

«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА