o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

10.07.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Իսկ ահա մի շարք անկախ փորձագետներ (եթե իհարկե՝ Սեւանի հարցում որեւէ «անկախ» մեկը կարող է լինել), մեզ հետ մասնավոր զրույցներում ամբողջ իրավիճակը կապեցին Սեւանի կենդանական պաշարի պակասի հետ: Ավելի ճիշտ, լճի աղտոտման մյուս բոլոր ներկայացվող պատճառները նշված մասնագետները, իհարկե, ընդունում են, սակայն դրանք համարելով երկրորդական ու հիմնական պատճառ, ներկայացնում ձկնապաշարի անկումը: Ըստ մասնագետներից մեկի.

ՍԵՎԱՆԻ ՋՐԻՄՈՒՌՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵ°Լ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

Տեսեք, պատճառ են ներկայացնում լճի մակարդակը, այսինքն՝ սակավաջրությունը: Սակայն 2000-ականների սկզբների համեմատ լճի մակարդակն ավելացել է մոտ 3.5 մետրով, մինչդեռ նախքան ավելացումը նման «ծաղկում» չէր դիտարկվել: Իհարկե, եղանակային պայմանները՝ տաքացումը կարող է նպաստել, որ ջրի ավելացման դեպքում էլ լճի կենսաբանական գործընթացները փոխվեն: Սակայն 3.5 մետր աճը լուրջ ցուցանիշ է, իսկ կլիմայական փոփոխությունն այն աստիճան չէ, որ լճում առաջ բերեր ավելի բարդ կենսաբանական իրավիճակ, քան կար մինչ լճի մակարդակի աճըՀաջորդը. լճի աճի արդյունքում հարակից հողերը մնացին ջրի տակ: Սակայն նաեւ ֆիքսենք, որ 2010-2011թթ.-ից սկսած, լճի աճը կանգ է առել: Այսինքն, հարակից հատվածների այդ ողջ կենսահումքը, որը մնաց ջրի տակ, պետք է որ գոնե 2013-2014թթ.-ից հանգեցներ լճի «ծաղկման», եթե իհարկե պատճառը դա էրԻհարկե, այս եւ մի շարք այլ գործոններ որոշակի չափով իրենց գործն արել են: Սակայն հիմնական պատճառը լճի կենդանական աշխարհի անկումն է: Սա էլ, հասկանալի է, մեկ օրվա կամ մեկ տարվա գործընթաց չէ: Տեսեք, տարբեր տվյալներով` մասնավորապես սիգի պաշարները Սեւանա լճում ունեցել են նման դինամիկա.

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ ՍԵՎԱՆԸ

- 1990-ականների սկզբներ- 28-30 հազար տոննա,

- 2005թ.- 625 տոննա,

- 2006թ.- 253.6 տոննա,

- 2009թ.- 278.6 տոննա,

- 2010թ.- 300 տոննա,

- 2012թ.- 100 տոննայից պակաս,

- 2015թ.- 430-450 տոննա,

- 2016թ.- 430-450 տոննա:

Սա նշանակում է, որ եթե Սեւանա լիճը կարողանում էր ժամանակին կերակրել 28-30 հազար տոննա ձկան, աստիճանաբար սկսել է կերակրել 100 եւ ավելի անգամով պակաս ձկնազանգվածի: Այսինքն, մնացած ողջ կենսազանգվածը մնացել եւ աստիճանաբար կուտակվել է լճում՝ ի վերջո, առաջ բերելով ներկայիս իրավիճակը: Ընդ որում, եթե մի պահ եղավ (2012-2015թթ), որ լճի ձկնապաշարը սկսեց մի փոքր ավելանալ, սակայն հայտնի ձկնագողերը, նկատելով դա, անմիջապես նորից նետվեցին Սեւանը հոշոտելուն: Պատկան պետական կառույցները կա՛մ փորձում էին արդարանալ, թե՝ ինչ անենք, մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, ինչպես խստիվ արգելենք, կա՛մ էլ պարզապես իրենք էին օգտվում այդ «կերամանից»: Ներկայումս ասում են, թե լճում կա 500-600 տոննայի կարգի ձկնապաշար, սակայն դա ֆանտաստիկ ցուցանիշ է. վերջին տարիներին ապօրինի սիգ կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, եւ այդ անխնա որսի արդյունքում հազիվ ներկայումս մի 200 տոննայից ավել ձուկ լինի: Սա նշանակում է, որ եթե մի պահ կար հույս, որ ձկնապաշարը կսկսի կտրուկ ավելանալ եւ մի 5-10 տարուց թույլ կտա ինչպես լճի հարակից բնակչության սոցիալական խնդիրները մեղմել, այնպես էլ Սեւանը բերել համեմատաբար վերականգնված վիճակի, սակայն եղավ հակառակը: Սոցիալական խնդիրն արդարացում դարձնելու դիմաց հիմա կունենանք հակառակը. զբոսաշրջիկները սկսել են պարզապես զանգվածաբար հրաժարվել Սեւանից, այսինքն՝ ափամերձ բնակչությունն ու լճի հաշվին մեծ փողեր գրպանող չինովնիկությունը, մյուս սեփականատերերը պարզապես ամեն ինչից հիմա կզրկվենԵլքը մեկն է՝ մոտակա 7-10 տարիներին բացառել Սեւանից ձկնագողությունը, եւ դա այն պայմանով, որ նույն ափամերձ բնակչությունն ինքը գիտակցի, որ ներկայիս տեմպերով ոչնչանում է իր իսկ ապագան, որ պետք է փրկել լիճը: Եվ միայն այն դեպքում, երբ բնակչությունն ինքը գիտակցված պաշտպան դառնա Սեւանին՝ մերժելով լճի հաշվին հարստացողներին, հնարավոր կլինի Սեւանը փրկել: Իսկ մյուս բոլոր նախաձեռնություններն անօգուտ են: Եթե, օրինակ, ոմանք խոսում են լճի մակարդակի հետագա բարձրացման մասին, մտածե՞լ են, թե քանի տարի է պետք: Կամ, ի՞նչ են անելու լճից սնվող գյուղատնտեսության հետ: Իհարկե, պետք է հնարավորինս քիչ ջուր վերցնել,առավելագույնս լիճը զերծ պահել թափոններով աղտոտելուց: Սակայն գլխավորը մնում է լճի կենդանական աշխարհի արագացված տեմպերով ավելացումը: Հակառակ դեպքում, պարզապես կունենանք Սեւանա ճահիճ՝ Սեւանա լճի փոխարեն:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ՍԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА