o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԳԱՄ ՈՌՈԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

10.07.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԳԱՄ ՈՌՈԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սեւանի ջուրը սկսել է «ծաղկել», ինչը, ըստ մասնագետների, շատ արագ կարող է հանգեցնել  լճի ճահճացմանը: Իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար փորձագետներն առաջարկում են բարձրացնել լճի ջրի մակարդակը, ժամանակակից մաքրման կայաններ եւ ջրամբարներ կառուցել, որոնք կնվազեցնեն ջրի կորուստը: Մասնավորապես, մեզ հետ զրույցում ասաց բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ` անդրադառնալով Սեւանա լճի ներկայիս վիճակին.

ՍԵՎԱՆԻ ՋՐԻՄՈՒՌՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵ°Լ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

 

«Ջուրը տոքսիկ է»

Հավելյալ ջրբացթողումները, չհետազոտված էկոլոգիան, չհասկանալով ձկնապաշարների պակասը, հատակին գոյացած ջրիմուռները եւ այլն, հանգեցրին  նրան, որ այսօր ունենք կանաչած, «ծաղկած» Սեւան: Փոխվել է ջրի էկոլոգիան, բարձրացել է ջերմաստիճանը, որի արդյունքում գլուխ են բարձրացրել ջրիմուռները: Սա արդյունքն է նրա, որ ժամանակին կառավարությունը հաշվի չի առել բնապահպանների, անկախ փորձագետների կարծիքները, եւ տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերեցին այսօրվա լուրջ խնդրինՍեւանա լճի առողջացման համար անսահման մեծ աշխատանք ունեն անելու Շրջակա միջավայրի նախարարությունը, բնապահպանները եւ գիտնականները: Նախ պետք է կրճատել ջրբացթողումները, որովհետեւ գիտնականները փաստում են, որ 55 միլիոն խորանարդ մետրից ավելին Սեւանից ջուր բաց թողնել չի կարելի: Նույնիսկ կա կարծիք, որ առհասարակ մի քանի տարի չի կարելի ջրբացթողումներ իրականացնել ոռոգման նպատակով: Պետք է ավելացվեն ձկնապաշարները եւ դրա հետ մեկտեղ մաքրեն հատակը: Պետք է անդրադառնալ նաեւ կոյուղաջրերի խնդրին, որովհետեւ մեծ քանակությամբ կոյուղաջրեր են լցվում Սեւան: Իսկ այդ խնդիրը վերացնելու համար մաքրման կայաններ են պետք, որը տարիներ շարունակ չի արվել եւ մինչ օրս չի արվումԱյսօր Սեւանի «ծաղկումը» տարբեր կառավարությունների կողմից լճին մատների արանքով նայելու արդյունքն է: Երբ տարիներ առաջ աղաղակում էին, որ գալու է մի պահ, որ կլիմայական փոփոխությունները «օգնելու են» լճի վիճակի վատթարացմանը, ոչ ոք չէր սպասում, կամ էլ չէին կարծում, որ այն այդքան արագ կլինի:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ ՍԵՎԱՆԸ

- Իսկ այս պահին Սեւանում լողալ կարելի՞ է:

- Պետք է զգույշ լինել, հատկապես այն հատվածներում լճի, որտեղ կանաչման երեւույթն առկա է: Այս մասին օրեր առաջ նաեւ Առողջապահության նախարարությունն է տեղեկացրել: Հիդրոէկոլոգիայի ներկայացուցիչներն էլ փաստում են, որ ջուրը տոքսիկ է այդ մասերում:

- Իսկ ոռոգման համար վտանգավոր չէ՞:

- Հիդրոէկոլոգիայի ներկայացուցիչներն էլ փաստում են, որ այո, այս պահին Սեւանա լճի ջրով չի կարելի անգամ ոռոգում իրականացնել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ՍԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է»

 

«Ջրիմուռների «ծաղկումը»  պայմանավորված է կենսածին տարրերով»

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության կենտրոնի տնօրեն ԲԱՐԴՈՒՂ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում, անդրադառնալով ծաղկման պատճառներին եւ դրա հետեւանքներին, ասաց.

- Կապտականաչ ջրիմուռների «ծաղկումը» հանդիսանում է ինդիկատոր լճի ճահճացման եւ ջրի որակի հարցով: Ներկայումս այդ ջրիմուռների «ծաղկումը» պայմանավորված է կենսածին տարրերով: Եվ եթե այսպես շարունակվի, օրգանական նյութի ավելացմամբ լիճն ամբողջությամբ «կծաղկի»,  թթվածնի պակաս կլինի, տոքսիկ նյութերի քանակը կավելանա, ապա այդ ամենը կազդի ձկների վրա, նաեւ՝ խեցգետնի վրա:

Սեւանի ներկա վիճակի համար պատասխանատու են նաեւ այն օլիգարխները, որոնք լճի ափերին կառուցեցին իրենց վիլլաները

- Պարոն Գաբրիելյան, համապատասխան գերատեսչությունները «ծաղկումը» պայմանավորում են այն սեզոնայնությամբ, նշելով, որ ամռան սեզոնին միշտ էլ այդպես է լինում:

- «Ծաղկումը» մեծ զարգացում է, եւ կարեւոր է, թե ինչ մասշտաբի է այդ զարգացումը: Այժմ մեծ մասշտաբով նորմաների գերզարգացում է տեղի ունենում: Վերջին անգամ նման գերզարգացում` կապտականաչ, տոքսիկ ջրիմուռներով տեղի է ունեցել մեկ էլ 1970-ական թվականներին:

Առողջապահության նախարարն այս ամառ չի շտապում «պլավկիով» ուղիղ եթեր մտնել

- Բնապահպանները մտահոգություն են հայտնում, որ այս պահին Սեւանի ջուրը վտանգավոր է անգամ ոռոգման համար: Այդպե՞ս է:

- Ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ այն վտանգավոր է: Եթե խոսքը գնում է Արարատյան դաշտավայրի մասին, ապա մինչեւ Արարատյան դաշտ հասնել այն անցնում է ինքնամաքրման պրոցեսներով: Եվ, երկրորդը՝ լիճը գոնե այս պահին ամբողջությամբ ծածկված չէ ջրիմուռներով: Ամեն դեպքում, այո, անհրաժեշտ է ինչ-որ անալիզներ անել:

ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

- Լավ, ինչ անել ստեղծված իրավիճակը կարգավորելու եւ կապուտաչյա Սեւանը ճահճացման վտանգից «փրկելու» համար:

- Առաջին հերթին պետք է ջրի մակարդակը բարձրացնել, այսինքն` պետք է դրական բալանս լինի: Երկրորդ` պետք է ավազանից կրճատել կենսածին տարրերի` ֆոսֆորի եւ ազոտի ներհոսքը: Դա կենցաղային եւ կոմունալ աղտոտումից է գալիս` գետերով, կոյուղիներով եւ այլն: Երրորդ, պետք է անպայման ափամերձ գոտիները շարունակեն մաքրել, որովհետեւ դրանք լրացուցիչ օրգանական նյութի աղբյուր են հանդիսանում: Եվ չորրորդ, պետք է վերականգնվեն ձկնային եւ խեցգետնի պաշարները, որ թույլ կտա արտահանել ֆոսֆորը եւ ազոտը` ձկան կամ խեցգետնի ձեւով: Իսկ մենք այսօր պատշաճ մակարդակի պաշարներ չունենք:

«Ժամանակ». Աղետալի վիճակ. Սեւանա լճի «ծաղկման» իրական պատճառները երեքն են

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА