o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԻ՞

10.07.2019 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԻ՞

Վայոց ձորի քայլո մարզպետ Տրդատ Սարգսյանը, պարզվում է, ջերմ հարաբերությունների մեջ է նախկին ՀՀԿ-ականների հետ: Ավելին, ըստ լրատվամիջոցների, դա չի վրիպել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի աչքից, ով, ըստ նույն տեղեկությունների, այդ մասին բարձրաձայնել է նաեւ մարզպետների հետ քննարկման ժամանակ:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

Նշենք, որ մարզի աղբյուրների պնդմամբ` մարզպետը հանգիստը հաճախակի է կազմակերպում Արսենյանների «Արմենիա» հյուրանոցում, որտեղ անվճար սնվում եւ սպասարկվում է: Մարզպետին հաճախ են տեսնում նսախկին եւ ներկա ՀՀԿ-ականների ընկերակցությունը վայելելիս: Այս եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք մարզպետ ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով հարցը լսելուն պես արձագանքեց.

​​​​​​​«Կյանք ու կռիվ» «Մարսկոյ ուզելում». Ալեքսանդր Սարգսյանը հաղթահարեց նախընտրական փուլը (Տեսանյութ)

- Լավ, վերջ, ես բամբասանքներին չեմ արձագանքում:

- Սո՞ւտ է, որ Դուք հաճախակի եք այցելում նախկին պատգամավոր Արսենյանին պատկանող հյուրանոց, որտեղ անվճար սպասարկվում եք:

- Լավ էլի, խնդրում եմ, էլ ի՞նչ գիտեին:

- Շատ բան գիտենք, Դուք, խնդրում եմ, հարցիս պատասխանեք:

- Չկա նման բան, բամբասանք է:

- Արսենյան Աշոտին չե՞ք ճանաչում:

- Մի անգամ տեսել եմ:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

- Ընդամե՞նը:

- Լավ էլի:

- Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ փոխմարզպետներից Ռազմիկ Տոնոյանը, ասում են, որ դիպլոմ չունի, եւ որ Դուք արդեն տեւական ժամանակ է նրանից պահանջում եք ներկայացնել այն, սակայն նա ամեն պատճառ ման է գալիս, որպեսզի այդ թեմային չանդրադառնանք:

- Այդ հարցին էլ, խնդրում եմ, հիմա չանդրադառնամ:

- Այսինքն` չե՞ք հերքում, որ նման բան կա:

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

- Եկեք էդ հարցին մի քանի օրից պատասխանեմ:

- Ինչո՞ւ ոչ հիմա:

- Ուղղակի սպասեք:

Չմոռանանք, որ Սասուն Միքայելյանն էլ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին հրապարակավ մեղադրեց «նախկինների» հետ ջերմ հարաբերությունների մեջ: Այդպե՞ս է, փորձեցինք պարզել անձամբ պարոն Պետրոսյանից, ով, սակայն կրկին մի քանի օր ժամանակ խնդրեց` խոսելու համար: Մինչդեռ Միքայելյանի մեղադրանքից արդեն բավականին ժամանակ է անցելԲայց հետաքրքիր վիճակ է ստացվում: Փաշինյանն առիթը բաց չի թողնում` «նախկինների» հասցեին ամեն մի մեղադրանք հնչեցնելու համար, իսկ ահա իր մարզպետներն այդ նույն «նախկինների» ամենաօլիգարխիկ հատվածի հետ լավ էլ ջան ու ջիգյար վիճակում են: Չնայած, Փաշինյանն էլ մեղադրելով, իր հերթին նախկին օլիգարխներին «սարքեց» «ազնիվ գործարարներ»: Դե, ուրեմն, մարզպետներն ինչո՞ւ չշփվեն նրանց հետ, առավել եւս, եթե կարելի է «ազնիվ գործարարների» օբյեկտներում մի քիչ նստել-ելնել:

«Ժամանակ». Մարզպետարանները կփակվե՞ն. իշխանությունը նման մտադրություն ունի

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА