o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ Է, ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԻՐ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ»

10.07.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ Է, ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԻՐ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ»

«Եթե ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող աժիոտաժի նպատակը Ռոբերտ Քոչարյանի գործով իշխանությունների քիմիքին հարիր որոշում կայացնելն է, ապա շատ մեծ գին է վճարելու Հայաստանը՝ որոշ անձանց ամբիցիաները բավարարելու համար»: «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով ՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված ՍԴ նորընտիր դատավորի հնչեցրած կարծիքներին, եւ առհասարակ, այդ կառույցի շուրջ տեղի ունեցող իրավիճակին, ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆԸ: Ապա գնահատելով Քոչարյանի գործով դատավարության ընթացքը եւ դատավոր Արմեն Դանիելյանի մասին ավելի վաղ փաստաբանական թիմի հնչեցրած տեսակետները, մեր զրուցակիցը ասաց.

Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ

 

«Ակնհայտ են կոպտագույն խախտումներ»

- Դատավարության ընթացքում ոչ միայն մենք, այլ նաեւ՝ տուժողների ներկայացուցիչներն էին կարծիք հայտնում, որ պարոն Դանիելյանը վերջին տասնամյակում եւ դրանից առաջ էլ միշտ աչքի է ընկել իրավունքի հետ աղերս չունեցող որոշումներով: Բնականաբար, մեզ համար կանխատեսելի էր դատարանի վարքագիծը, հաշվի առնելով անհիմն սահմանափակումները, ոչ կանոնակարգված դատավարությունը, նիստերի դահլիճում իրավիճակի անկառավարելիությունը եւ այլն: Եվ պարզ էր, որ սա լինելու է հերթական նման որոշումը:

​​​​​​​«Վարչապետի արհամարհական ժպիտի ներքո Արցախի նախագահը իջեցվում է մարզպետի մակարդակի»

- Որոշման հիմքում ի՞նչն էր ընկած, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց:

- Դատարանը գնահատել է այնպիսի հարցեր, որոնց գնահատման իրավասություն չի ունեցել: Առաջին ատյանի դատարանի փոխարեն գնահատել է հիմնավոր կասկածի առկայություն, որ առկա են կալանավորման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը եւ պայմանները: Այն պարագայում, երբ մեր օրենսդրությունը չի տալիս Վերաքննիչ դատարանին նման լիազորություններ: Ավելին, Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումներով արձանագրել է, որ այս փուլում դատարանը իրավասու չէ անդրադառնալ որոշ հարցերի, որոնց անդրադարձել է: Այսինքն, ակնհայտ կոպիտ խախտումներով, շրջանցելով այդ պրակտիկան, առանց հիմնավորման նման որոշում է կայացվել: Մենք այսօր ունենք որոշման եզրակացության եզրափակիչ մասը, որը ենթադրում է` կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այլ կերպ ասած, ունենք ի սկզբանե դրված այդպիսի նպատակ, եւ դատական ակտի տեքստն էլ փորձել է հարմարեցնել այդ նպատակին: Եվ, բնականաբար, չկան իրավական պատճառաբանություններ, բացատրություններ, հիմնավորումներ:

​​​​​​​«Ինչ էինք, ինչ դարձանք» կամ ինչպես էին նշում Անկախության օրը Քոչարյանի ժամանակ եւ հիմա

Հայտնի է, որ պատրաստվում եք դիմել Վճռաբեկ դատարան: Արդյոք արդեն բողոքն ուղարկվե՞լ է, եւ ի՞նչ ակնկալիք ունեք Վճռաբեկ դատարանից:

- Վճռաբեկ դատարան դիմելու ենք առաջիկա օրերին: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա առ այսօր Վճռաբեկ դատարանի մոտ առկա բողոքները եւ դրանց արդյունքում՝ որոշումները բերում են այն մտքին, որ դատարանից ակնկալիքներ ունենալը անիմաստ է: Բայց ամեն դեպքում, կարծում ենք, որ մեր բարձրագույն դատական ատյանը, ի վերջո, մի օր սկսելու է մտահոգ լինել թե՛ իր եւ թե՛ դատական իշխանության հեղինակությամբ եւ կայացնելու է իրավունքի պահանջներին բավարար դատական ակտեր: Կոնկրետ այս պարագայում ակնհայտ են կոպտագույն խախտումներ, որոնք թույլ են տրվել դատարանի կողմից, երբ կոնկրետ կալանքի վերաբերյալ հարցի քննությունը անցկացվել է կողմերից միայն մեկի մասնակցությամբ: Որովհետեւ մեր միայն ֆիզիկական ներկայությունը այնտեղ դեռ չի ապահովել մեր մասնակցությունը. բոլորը ականատես են եղել, որ մեղադրանքի կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը, եւ առանց պաշտպաններին լսելու դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Նույն հաջողությամբ մենք կարող էինք այնտեղ նաեւ ֆիզիկապես ներկա չգտնվել, եւ դատարանը ամեն դեպքում այդ որոշումը կկայացներ: Ինչը, կրկնում եմ, դատավարական նորմերի կոպտագույն խախտում է: Մի կողմից էլ դա շատ ողջունելի էր, որովհետեւ սա այն վերջին գործիքակազմն էր, որով ի ցույց դրվեց այս գործի դատարկությունը, եւ այս գործով ամեն կերպ պարոն Քոչարյանին կալանավորելու միտումները:

Չեմ ուզենա, որ այդ հաղթանակը գա Ստրասբուրգից. Արմեն Աշոտյանը` Քոչարյանի գործի մասին

 

«ՄԻԵԴ յոթ գանգատ արդեն ներկայացվել է, աշխատում ենք ութերորդի վրա»

- Այդ փաստով դիմելո՞ւ եք ՄԻԵԴ:

- Այո, ՄԻԵԴ գանգատի վրա էլ ենք միաժամանակ հիմա աշխատում. առանց սպառելու ներպետական ատյանները, դիմելու ենք ՄԻԵԴ:

- Ի վերջո, դատավարության ընթացքում գոնե պաշտպանական կողմի համար հասկանալի դարձա՞վ մեղադրանքի բովանդակությունը:

- Իրոք մեղադրանքի բովանդակությունը չի համապատասխանում մեր օրենսդրության նվազագույն պահանջներին: Բազմաթիվ հարցադրումներ ենք ներկայացրել՝ կոնկրետ պարբերություններ, արտահայտություններ հստակեցրել, բայց որեւէ արձագանք չի գտել ո՛չ վարույթ իրականացնող մարմնի կողմից եւ ո՛չ էլ՝ դատախազությունից, ու առ այսօր այդ մեղադրանքը մեզ համար պարզաբանված չէ: Դա էլ է հատկանշական, որովհետեւ այն դեպքերում, երբ մեղադրանքն ամուր է, դատախազությունը որեւէ խնդիր չի ունենում՝ իր առաջադրած մեղադրանքը կետ առ կետ բացատրելու, հիմնավորելու: Միայն այն պարագայում, որ գործն ի սկզբանե խեղաթյուրված է, տրամաբանված կլինի մեղադրանքը մինչեւ վերջ չպարզաբանելը, հստակեցնելը եւ չասելը, թե կոնկրետ որ դեպքում է անձը իր գործողությունների համար մեղադրվում: Մենք այսօր ունենք մեղադրանքի տեքստում բազմաթիվ արտահայտություններ՝ որոշ այլ անձանց եւ շրջանակների կողմից կատարված: Մի խումբ մարդկանց կողմից տարբեր գործողություններ, եւ չես հասկանում, թե ըստ մեղադրանքի, ով ինչ է իրականացրել: Դիմել ենք վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի հստակեցնի, տարանջատի, որից հետո ներկայացնի մեղադրանքի այն  հատվածը, որը կհստակեցնի, թե այդ մարդկանց գործողությունները ի՞նչ կապ ունեն պարոն Քոչարյանի հետ, արդյոք համաձայնեցվա՞ծ են այդ գործողությունները, հանձնարարվա՞ծ են, սակայն նման հստակեցում չկա:

Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձը

- Այս պահի դրությամբ քանի՞ բողոք կա ներկայացված ՄԻԵԴ, եւ ի՞նչ նորություններ ունեք:

- Եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ յոթ գանգատ արդեն ներկայացվել է, եւ աշխատում ենք ութերորդի վրա, սակայն ՄԻԵԴ-ը չի արձագանքել ներկայացված բողոքներին: Ընդունել են ի գիտություն, բայց կարծում եմ, որ վերջին իրադարձությունները շատ ավելի են արագացնելու ժամկետները:

ՎԵՏՕ շարժման ակցիան տվեց իր արդյունքը,  Արսեն Խառատյանը փակագծեր է բացում

- Ինչ է այս ամենի մասին մտածում Ռոբերտ Քոչարյանը, կալանավորումից հետո հանդիպե՞լ եք, ի՞նչ տրամադրություն ունի:

- Պարոն Քոչարյանը բարձր տրամադրությամբ է, պնդում է իր` դեռեւս մեկ տարի առաջվա ներկայացրած դիրքորոշումը, որ պայքարելու է մինչեւ վերջ եւ ապացուցելու է իր անմեղությունը: Եվ բոլոր այն ջղաձգումները, որ կատարվում են այս գործի շուրջ, ի վերջո, ապարդյուն են անցնելու:

​​​​​​​«Դատարանը դարձել է Նիկոլի խմբագրությունը». Վահան Բաբայան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА