o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա ոտնձգություն է հայ ժողովրդի ազգային, ավանդական արժեքների վրա». Շարմազանով

10.07.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սա ոտնձգություն է հայ ժողովրդի ազգային, ավանդական արժեքների վրա». Շարմազանով

Հայաստանյան իշխանությունները մտադիր են մինչեւ աշուն հորով-մորով անել Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացումը` այս հարցում էլ փորձելով համեմատվել նախորդ իշխանությունների հետ, թե իրենք են ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան, իրենց օրոք է ընդունվել նաեւ Ընտանեկան բռնության մասին օրենքը: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ որոշակի փակագծեր բացեց` շեշտելով, որ այո, իրենց օրոք կոնվենցիան ստորագրվել է, ինչպես այն ստորագրել են Եվրամիության բազմաթիվ երկրներ, որոնք չեն վավերացրել: Ավելին.

​​​​​​​«Ձերը յուբկեն ա, մերը՝ ուխտի գնալը, ձերը սորոսն ա, մերը՝ հերոսը». Էդուարդ Շարմազանով

– Պարոն Շարմազանով, բայց Ձեր օրոք ընդունվեց Ընտանեկան բռնության մասին օրենքը...

Ասեմ, որ այդ օրենքի նախնական փաթեթը խայտառակություն էր եւ մեզ` ՀՅԴ մեր գործընկերների, ԲՀԿ-ից որոշ գործընկերների, ազգային մեր գործիչների, հասարակական կառույցների օժանդակությամբ, հաջողվեց նախնական այս խայտառակ տարբերակը փոփոխել` սկսած վերնագրից, մինչեւ իմ առաջարկությամբ եւ պնդմամբ` օրենքի մեջ դրվեց ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության գաղափարը եւ թեզը: Այնպես որ, մենք ընդունել ենք ընտանեկան բռնության մասին օրենքը` հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները: Սակայն, Աստված մի արասցե, եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, ապա այն օրենքները, որոնք ընդունել ենք, ինչպես նշեցի, հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկություները, դրանք ի չիք են դառնում: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը խայտառակություն է, եւ սա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային, ավանդական արժեքների վրա:

​​​​​​​«Անկախությունը նշել ենք եկեղեցի այցելելով ու շալվարներով, իսկ դուք՝ յուպկեքով»

Ի դեպ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ասել է, թե Ձեր օրոք ընդունված ընտանեկան բռնության մասին օրենքն իրեն չի արդարացնում...

Զարուհի Բաթոյանին եւ նրա գործընկերներին, որոնք միգուցե ունեն այլ արժեքային համակարգ, ոչնչով օգնել չեմ կարող: Իրեն չարդարացնելը ո՞րն է: Ֆլեշմոբ են անում, եսիմ ինչեր են անում, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ, հազար ներողություն, Հայաստանում ամեն երկրորդ ընտանիքի աղջիկը, կին արմատը կա՛մ բռնաբարվել է, կա՛մ սեռական բռնության է ենթարվել: Սա խայտառակություն է: Եվրոպական երկրներում բռնության տոկոսները նայեք եւ տեսեք, թե ինչ տոկոս է կազմում այն Հայաստանում: Ես ցանկացած բռնություն դատապատում եմ, բայց սա չի կարելի տիրաժավորել, սա կոնկրետ հակապետական, հակազգային եւ հակահոգեւոր քարոզ է: Ընտանեկան բռնության մասին օրենքում մենք ազգային գաղափարախոսություն ենք մտցրել` ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանություն կա այդտեղ, որ երեխան ունի մի հայր եւ մի մայր, ընտանիքը բաղկացած է հորից եւ մորից, այլ ոչ թե ծնող մեկ եւ ծնող երկուսից: Հիմա դրա ի՞նչը իրենց չի գոհացնում: Չի գոհացնում, որ մենք օրենքի վերնագրում ավելացրել ենք ընտանեկան համերաշխություն գաղափա՞րը, որ մեր խնդիրը ոչ թե բռնության քարոզն է, այլ ընտանեկան համերաշխության ձեւավորումը: Հայ ժողովուրդը գոյատեւել է Հայկի եւ Բելի կռվից մինչեւ մեր օրերը ընտանեկան արժեքների շնորհիվ, այլ ոչ թե մարդ 18 տարեկան դառնա, հետո որոշի` անկախ կենսաբանությունից, սոցիալապես գենդերը տղա է, թե` աղջիկ: ՀՀ-ում ավանդական արժեքները երբեք այսքան վտանգված չեն եղել, որքան այսօր: Մեր օրոք նման պղծության քարոզ չի եղել, եւ թույլ չենք տվել: Ընտանեկան բռնության մասին օրենքը հենց դրա վառ ապացույցն է, որ ազգային է դարձել, ու որից էլ այսօրվա նախարարը եւ գրանտակեր ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են: Վերջիվերջո, մեր իշխանության օրոք տրանսգենդերը ԱԺ ամբիոնից քարոզ չի արել, եկեղեցու սպասավորը դպրոցից ԿԳ նախարարի կողմից չի վռնդվել կամ չի հեռացվել, վեհարաններ չեն գրավվել, վեհափառի վրա հարձակում չի եղել: Մենք ունեցել ենք հազար ու մի մեղքեր եւ ունենք, ինչպես յուրաքանչյուրս, բայց այս մի տարվա ընթացքում այս իշխանություններն ավելի շատ սխալ գործեցին, քան Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի վարչակարգերը 30 տարվա ընթացքում:

«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА