o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաբուխանյանն ընդդեմ Սորոսի դատը հետաձգվեց. լույս չկա (Տեսանյութ)

10.07.2019 18:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Բաբուխանյանն ընդդեմ Սորոսի դատը հետաձգվեց. լույս չկա (Տեսանյութ)

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Դիանա Հովհաննիսյանի, այսօր պետք է տեղի ունենար ԱԺ նախորդ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հայցն ընդդեմ` Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի գործով առաջին դատական նիստը: Սակայն, այն հետաձգվեց, քանի որ երկրում համատարած հոսանքազրկումները չէին շրջանցել անգամ դատարանին: Դատարանում պատճառաբանեցին, որ լույս չկա եւ հնարավոր չէ դատավարությունն անցկացնել: Անդրադառնալով վերոնշյալին` մեզ հետ զրույցում Հ. Բաբուխանյանը նշեց. «Էլեկտրոէներգիայի բացակայությունն արդեն ապացույցն է, որ երկիրը սորոսականների ձեռքում գտնվելով` օրեցօր քայքայվում է: Վերջին 25 տարում չի եղել, որ այսպիսի անջատումներ լինեն: 90-ականներին ենք վերադառնում, որովհետեւ վերադարձել են այն ուժերը, որոնք այլ գաղափարախոսությամբ են տոգորված` սորոսական են, ուլտրալիբերալ են, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ իր հոգեզավակ Նիկոլը: Երկրի այս վիճակը, աղբը, քարուքանդը, անլույս դատարանը, վկայում են երկրի քայքայման գործընթացի մասին: Մենք ասել ենք, որ պետականությունը գտնվում է վտանգի առջեւ: Սա է նաեւ հիմնական պատճառներից մեկը, որ հիմա փորձում ենք սորոսականներին կարգի հրավիրել»:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ի դեպ, դատական նիստին ներկա չէր պատասխանող կողմը, ինչի մասին ՍԻՄ կուսակցության նախագահը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Պատասխանող կողմը, հավանաբար, խնդիր ունի ձգձգելու դատը, պետք է տեսնենք ինչն է պատճառը, որ չեն եկել»:

Հիշեցնենք, որ Հ. Բաբուխանյանը իր արժանապատվությունը պաշտպանելու համար հայց է ներկայացրել ընդդեմ Սորոսի հիմնադրամի տնօրեն Լ. Մինասյանի, որն իր ասուլիսի ժամանակ հնչեցրել էր խոսքեր, որոնք, ՍԻՄ նախագահի համար խիստ վիրավորական են եւ զրպարտիչ: Լ. Մինասյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե իբր Հ. Բաբուխանյանը սորոսական է` այն դեպքում, որ ՍԻՄ կուսակցության նախագահն իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է Սորոսի դեմ եւ հիմա էլ է պայքարում: Այս մասին Հ. Բաբուխանյանն ասաց. «Պայքարել եմ եւ պայքարելու եմ Սորոսի դեմ` մինչեւ այդ վնասակար հաստատությունը չդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, ինչպես դա տեղի է ունեցել մի շարք ինքնիշխան պետություններում: «Սորոսական» բառն ինձ համար վիրավորական է, ավելին` համարում եմ դա զրպարտություն եւ այդ առումով` դիմել եմ դատարան, որպեսզի ճշմարտությունն ապավվի եւ արդարադատություն տեղի ունենա»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА