o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՍՏԻՊԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ, ՀԻՄԱ ԷԼԻ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵ՞Լ

10.07.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՍՏԻՊԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ, ՀԻՄԱ ԷԼԻ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵ՞Լ

Անցած շաբաթ աշխատանքային այցով Արցախ էր մեկնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Դատելով պաշտոնական տվյալներից` այցն ուներ Արցախի ղեկավարությանը` վերջերս Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքները ներկայացնելու նպատակ: Բայց միայն այդքա՞նը...

Ո՞ՐԸ ԿԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ

 

ԻՆՉ ԷՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՔԱՐՈԶՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Մնացականյանի այցը առավել քան հագեցված էր: Համենայնդեպս, նա հանդիպեց Արցախի նախագահի, ԱԳ նախարարի, ապա նաեւ ԱԳ անձնակազմի հետ: Մնացականյանը հանդիպեց նաեւ Արցախի ԱԺ նախագահի, վերջապես՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ: Սրանք դեռ պաշտոնական հանդիպումներն են, եւ արցախյան աղբյուրները տեղեկացնում են, որ եղել են նաեւ ոչ պաշտոնականներըԱյսինքն՝ Մնացականյանը արցախյան ողջ ղեկավարությանն առանձին-առանձին պատմում էր վաշինգտոնյան հանդիպման եւ բանակցային գործընթացի մասի՞ն. հնարավոր է: Նաեւ Պարգեւ Սրբազանի՞ն. Արցախի թեմի առաջնորդը, իհարկե, ինչպես ԱՀ-ում, այնպես էլ ՀՀ-ում մեծ հեղինակություն վայելող անձնավորություն է, սակայն պաշտոնապես արցախյան բանակցությունների հետ առնչություն չունի: Սակայն, ինչպես մեր արժանահավատ աղբյուրներն են հուշում, նրա հետ եւս Մնացականյանը քննարկել է բանակցային գործընթացի թեմանԱյսպիսով, եթե նման մասշտաբներով քննարկումներ են եղել, իսկ Բակո Սահակյանի հետ երեք ժամից ավել, դա նշանակում է, որ չէր կարող խոսքը միայն վաշինգտոնյան հանդիպման արդյունքները ներկայացնելու մասին լինել: Այսինքն, ավելի նման է նրան, որ Մնացականյանը արցախյան առանցքային գործիչներին ներկայացնում էր այն բանակցային իրավիճակը, որը ստեղծվել է վաշինգտոնյան եւ դրան նախորդած մյուս հանդիպումների հանրագումարում: Նաեւ, որ փորձում էր այդ բոլոր հանդիպումներում Արցախի հավաքական դիրքորոշումը ստանալ, ավելին, նաեւ քարոզել ձեւավորվող իրավիճակից բխող եւ հետագա հնարավոր զարգացումների հետ կապված իր (Փաշինյանին չմոռանանք) տեսլականը: Համենայնդեպս, հենց այս տպավորությունն էր ստացվում նաեւ ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո Մնացականյանի այս հրապարակային հայտարարությունից. «Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը...»: Եվ ապացուցելու համար, որ իրեն սխալ չենք հասկացել, Մնացականյանը կրկնում է. «Ինձ համար շատ կարեւոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը»:

«ԱՌԱՋԻԿԱ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ»

Առաջին հայացքից Մնացականյանի` «սեփականության ճիշտ զգացում» արտահայտությունը զավեշտի է նմանվում. այսինքն ի՞նչ, նա մի երեք ժամ փորձել է Բակո Սահակյանին բացատրել, թե պետք է «սեփականության ճիշտ զգացում» ունենա՞լ: Ցնցող է, պարզվում է մինչ այս Արցախում պատկերացում անգամ չունեին, թե ինչ ասել է սեփականության զգացում: Ստացվում է հետեւյալը. 1990-ականների սկզբներին Մնացականյանը զբաղված էր կրթվելով, այդ թվում՝ Մոսկվայում եւ Լոնդոնում, ապա ԱՄՆ-ում ստաժավորմամբ եւ կամաց-կամաց դիվանագիտական կարիերա էր սկսում: Հա, դա իր գործն է, բայց ֆիքսենք՝ Արցախից շատ հեռու: Իսկ նույն ժամանակ արցախցիներն ու Մայր հայրենիքից, եւ որոշ չափով սփյուռքից կամավորականներն այդ նույն «սեփականության զգացումից» ելնելով՝ սեփական հողի համար անհուսալի թվացող պատերազմի մեջ մտան եւ անհավանական թվացող հաղթանակի հասան: Ու այսքանից հետո էլ Մնացականյանը գնացել ու այդ «սեփականության զգացման» համար կյանք «դրածներին» «սեփականության զգացո՞ւմ» է բացատրումԲայց չէ, Մնացականյանը պարզապես «սեփականության զգացում» չի բացատրում, նա «սեփականության ճիշտ զգացումից» է խոսում: Այսինքն, որ «Արցախի իշխանությունները» դա «ճիշտ ընկալեն» եւ այդ ընկալմամբ էլ «խաղաղ կարգավորման գործընթացում» ներգրավվեն: Չէ, հազիվ թե Մնացականյանը նկատի ուներ բանակցություններին ներգրավման բոլորի համար հասկանալի տարբերակը, այսինքն, որ Մամեդյարովի հետ մյուս հանդիպմանը ԱՀ ԱԳ նախարարն էլ կմասնակցի: Նման ներգրավման հարցում, չնայած այդ մասին Փաշինյանը տարուց ավել է, որ խոսում է, սակայն մազաչափ առաջընթաց անգամ չկա: Համենայնդեպս, Մնացականյանը եւս նույն այցի ժամանակ, պատասխանելով լրագրողի ուղղակի հարցին, թե այդ հարցում «որեւէ առաջընթաց կա՞, մի քայլ արվե՞լ է: Մեկ տարի է անցել պարոն Փաշինյանի գալուց», երկար-բարակ ճառից հետո հասնում է այս մտքին. «Այս բանավեճը շարունակական է»: Ու եթե առաջընթաց չկա, Մնացականյանն այդ ի՞նչ «ճիշտ ընկալում» է սպասում Ստեփանակերտից՝ կապված «խաղաղ կարգավորման գործընթացում» ներգրավման հետ: Միակ խելքին մոտ տարբերակն այն է, որ Ստեփանակերտն իրեն համարի բանակցություններին ներգրավված՝ հեռակա կարգով: Այսինքն, Մնացականյանը գա, պատմի, թե սա-սա ենք քննարկել, Ստեփանակերտն էլ ձեռքը վեր բարձրացնի, թե համաձայն ենք: Արդյունքում, բանակցային սեղանի մոտ չնստելով, կդառնան «ներգրավված», եւ որ երեւի Մնացականյանի հիմնական նպատակն է, Ստեփանակերտը կդառնա պատասխանատու նաեւ որոշումներ ընդունվելու դեպքում:

Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը. Վահան Բաբայան

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Ամեն դեպքում, Բաքուն նորից դարձել է խիստ լավատես՝ արցախյան գործընթացի հետ կապված արագ որոշումներ ընդունվելու հնարավորության հարցում: Օրինակ` ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը, ով Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը զուգահեռ, իր հերթին էր հանդիպում ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ, այդ բոլոր տպավորություններից ելնելով՝ նման կարծիք էր հայտնել. «Համանախագահ բոլոր երկրներն անհրաժեշտ են համարում, որ հակամարտությունը կարգավորվի մոտ ժամանակներս...»: Իհարկե, մեր իշխանությունները կոչ են անում՝ չհենվել ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների վրա, եւ դա ընդունելի է: Սակայն դեսպանի այս հայտարարությունը նաեւ ՄԽ համանախագահների կամ համանախագահ երկրների արտգործնախարարությունների կողմից չհերքվեց այնպես, ինչպես Մամեդյարովի այն հայտարարությունը, որ ՄԽ-ն վաշինգտոնյան հանդիպման ժամանակ նոր փաստաթղթեր է ներկայացրել կողմերին, որոնք մասնավորապես առնչվում են խաղաղարար ուժերի տեղակայման հետ, եւ որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է արագորեն ուսումնասիրեն եւ տեսակետ ներկայացնեն: Սրա մասին խոսեց նաեւ Ալիեւը: Իսկ ահա Մնացականյանի նույն արցախյան այցի ժամանակ լրագրողը դիմեց ուղղակի եւ շատ պարզ հարցով. «Վաշինգտոնում համանախագահների կողմից ի՞նչ փաստաթղթեր են փոխանցվել Երեւանին ու Բաքվին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, ավարտին հասցնելուց հետո պետք է նորից հանդիպենք...»: Միամիտ լրագրող, մի՞թե հույս ուներ, որ Մնացականյանը կասի կամ գոնե կընդունի, որ փաստաթղթեր կան. երկար-բարակ ամեն ինչի մասին խոսելով` ՀՀ ԱԳ նախարարն այդպես էլ հարցի պատասխանը չտվեց: Սակայն դա էական չէ. Մնացականյանը Վաշինգտոնում, Մամեդյարովի հետ հանդիպումից շատ չանցած, երեւի մի պահ թուլանալով, ընդունել էր փաստաթղթերի առկայության փաստը. «Կան փաստաթղթեր, որոնք գոյություն ունեն...»:

Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին «սելֆիի ռակուրսից». Արթուր Թովմասյան

Այսպիսով, եթե մի կողմից՝ «կան փաստաթղթեր», այն էլ այնպիսիք, որոնց մասին ուղղակի հարցերի դեպքում ՀՀ ԱԳ նախարարը միանգամից «պեչենու բաղերն է մտնում»: Մյուս կողմից էլ, եթե համանախագահ երկրները «անհրաժեշտ են համարում», այսինքն՝ պահանջում են, որ «հակամարտությունը կարգավորվի մոտ ժամանակներս...», ապա ստանում ենք այս պատկերը: Մեր ԱԳ նախարարն ամեն դեպքում պետք է վաղը-մյուս օրը գնա հստակեցումների՝ մերժի կամ ընդունի այդ փաստաթղթերը: Մերժելը կնշանակի՝ դեմ գնալ «համանախագահ բոլոր երկրների» պահանջին՝ «հակամարտությունը կարգավորել մոտ ժամանակներս»: Ընդունելն էլ... Երեւի արդեն բոլորն են հասկանում, թե ինչ է պետք ընդունել: Չէ, դա էլ մի բան չէ: Բայց պատկերը միանգամից կփոխվի, եթե «Արցախի իշխանությունները» իրավիճակը «ճիշտ ընկալեն» եւ այդ ընկալմամբ էլ «խաղաղ կարգավորման գործընթացում» ներգրավվեն: Այսինքն, իրենց պատկերացնեն բանակցային սեղանի շուրջ նստած ու կողմ հանդես եկողի դերում: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչքան կթեթեւանա Փաշինյանի ու Մնացականյանի վիճակը. «Դե՛, Արցախն է այդպես ուզում, արցախցիների ընտրած իշխանությունները: Մենք ո՞վ ենք, որ դեմ գնանք, արցախցիները մեր ընտրողները չեն, նրանց անունից Բակո Սահակյանն է հանդես գալիս»:

ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱՈՒՆԴԻՑ ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

Չնայած, երեւի ՀՀ իշխանական վերնախավն արդեն լավ է հասկացել, որ միայն ԱՀ նախագահով հարց չի լուծվի. նախ պետք է այդ դիրքորոշումն ընդունեն արցախյան մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ապա՝ Պարգեւ Սրբազանը, վերջապես հին պատերազմի ժամանակներից եկող գեներալիտետն ու հեղինակավոր հրամանատարները: Ընդ որում, ամենահամառը գեներալիտետն ու հոգեւորականներն են: Ճիշտ է, ամենաառաջնային գեներալներին շարունակաբար փորձում են ճնշումների տակ պահել ու ներքաշել ներքին քաղաքական «ռազբորկաների դաշտ», որից հետո Արցախի պաշտոնական ղեկավարությունը շատ ավելի խոցելի կդառնա, սակայն եթե նորից բանը հասել է «ճիշտ ընկալում» քարոզելուն, զգացվում է, որ ճնշումներն այդքան էլ էֆեկտիվ չեն եղել...

ԲԻՇՔԵԿԸ ԿՏԵՂԱՇԱՐԺԻ՞ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ընդ որում, արցախյան մեր աղբյուրները հուշում են, որ այնտեղ եւս բոլորն են հասկանում, որ եթե պահանջները գան (ու կարծես այդպես էլ կա) միաժամանակ երեք համանախագահ երկրներից, ապա դժվար է ինչ-որ բան անել: Բայց կա պատասխանատվության հարցը. ով բանակցում է եւ ստեղծել է այս վիճակը, թող նա էլ պատասխանատվությունը ստանձնի՝ դրանից բխող պատմական հասկանալի հեռանկարներով հանդերձ: Ու կարծես թե Ստեփանակերտն այդպես էլ «ճիշտ ընկալման» չի գալիս: Մինչդեռ համանախագահները գնալով ավելի համառ են դառնում, ուր որ է, կսկսեն նաեւ վաշինգտոնյան հանդիպման հետ կապված վերջնական պատասխաններ պահանջել: Այսինքն, Արցախին «ճիշտ ընկալման» բերելու ժամանակ առանձնապես չի մնում:

ՍԱՀՄԱՆԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՍԵԶՈՆՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА