o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստեփանծմինդա գյուղի մոտ անհայտ անձինք վիճել եւ հարվածներ են հացրել հայ վարորդներին. Դեսպանատուն

10.07.2019 17:27 ԻՐԱՎՈՒՆՔ
Ստեփանծմինդա գյուղի մոտ անհայտ անձինք վիճել եւ հարվածներ են հացրել հայ վարորդներին. Դեսպանատուն

Ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցում հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Քիչ է հավանական՝ բերման ենթարկվածների թվում լինեն փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք. Փոխոստիկանապետ

Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների և ԱԳՆ հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА