ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ակցիայի ընթացքում Քոչարյանի աջակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսեց

10.07.2019 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ակցիայի ընթացքում Քոչարյանի աջակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն բողոքի ակցիան են նախաձեռնել՝ ի աջակցություն երկրորդ նախագահի։ Նրանք պահանջում են ազատ արձակել կալանավորված Քոչարյանին։

Ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայից ցուցապաստառներով և «Քոչարյան հերոս» վանկարկումներով շարժվեցին դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը։

Ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ շենքին, ինչի պատճառով ակցիայի մասնակիցները հեռացան ու հավաքն անցկացրեցին Ազգային պատկերասրահի շենքի հարևանությամբ։

Ասուլիսի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ դուրս եկան կառավարության շենքից, Աբովյան փողոցով բարձրացան դեպի վեր, իսկ այդ ընթացքում ակցիայի մասնակիցները բարձրաձայնում էին իրենց պահանջները, նրանցից մեկն էլ Փաշինյանին խորհուրդ տվեց չվախենալ իր ժողովրդից։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսեց, մասնակիցներից մի քանիսի ձեռքերը ոլորելով ոստիկանները նրանց մեքենա նստացրեցին։ Դրան ի պատասխան բողոքի ակցիայի մասնակիցները բղավեցին՝ ամոթ, ամոթ, ապա հայտարարեցին, որ ոստիկանները չարաշահում են իրենց լիազորությունները։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկանները ձեռք են բարձրարել ակցիայի մասնակից կանանց վրա։

Պաշտպանը հանդիպել է Քոչարյանի հետ. Վերջինը պահման պայմաններից չի դժգոհել



 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА