o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահության նախարարն այս ամառ չի շտապում «պլավկիով» ուղիղ եթեր մտնել

10.07.2019 15:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահության նախարարն այս ամառ չի շտապում «պլավկիով» ուղիղ եթեր մտնել

Դեռեւս նախորդ տարի, նույն այս ժամանակահատվածում բնապահպանները, տեղացիներն ահազանգում էին, որ կապուտաչյա Սեւանը «կանաչել» է ու կարող է վտանգավոր դառնալ լողացողների համար: Սակայն, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի այն ժամանակվա մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ միասին գնացին Սեւանա լճի ափերից մեկը եւ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ի տես ամենքի լողացան լճում ու «հերոսաբար» ողջ ու առողջ մնացին: Թեման էլ փակվեց, սակայն այս տարի Սեւանա լճի տեսարանն առավել դրամատիկ է, մեկ տարվա ընթացքում ոչինչ չարվեց, եւ այսօր լիճն ավելի կանաչած է: Իսկ թե որքանով է այն վտանգավոր լողացողների համար, դեռ ձեն-ձուն չկա: Նախարար Թորոսյանն էլ այս տարի չի շտապում «պլավիկով» ուղիղ եթեր մտնել: Ի վերջո, այսօր վտանգավոր է Սեւանա լիճը լողալու համար, թե` ոչ, «Իրավունքը» հետաքրքրվեց Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՊՄՀ էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ: Ըստ նրա. «Դեռ շուտ է ասել` վտանգավոր է, թե` ոչ, բազմակողմանի ուսումնասիրություններ են պետք: Տարբեր տարածքներում ջուրը տարբեր է, բայց այդ ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն»: Իսկ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն ԷՎԵԼԻՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ մեր հարցին ի պատասխան ասաց. «Գիտեք, ափամերձ գոտին արդեն այնքան աղտոտված է, որ ոչ մեկը չի էլ մտնի լողա: Լպրծուն մնացուկներ կան ջրում»: Մասնագետները միաբերան շեշտեցին, որ այս հարցում ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է ձայն հանի:

Մամա զանգի ԱԱԾ. լարված իրավիճակ. ավագանու անդամը՝ ուղիղ եթերում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА