o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռեֆորմիստները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

10.07.2019 15:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ռեֆորմիստները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

«Ռեֆորմիստների կուսակցության խորհուրդը երեկ քննարկել է քաղաքում տիրող սարսափելի չափերի հասնող եւ քաղաքի բնապահպանական ֆոնի վրա ազդող աղբի աղետալի կուտակումների հետ կապված վիճակը, որոնք ամառվա ամիսներին հղի են համաճարակի ծագման վտանգով», - այս մասին նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հասկանալով, որ արդեն 8 ամիս բոլոր լիազորություններով օժտված Երեւան քաղաքի ղեկավարությունը անկարող լինելով լուծել աղբահանության պրիմիտիվ խնդիրը չի կարողանալու նաեւ լուծել իր առջեւ դրված Երեւան քաղաքի զարգացման եւ բնականոն կյանքի ապահովման լրջագույն խնդիրները, պահանջում ենք անհապաղ արձակել Երեւանի ավագանին, նշանակել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, քաղաքի իշխանության ղեկը հանձնել իրականում ժողովրդի կողմից ընտրված արհեստավարժ, փորձառու նոր ավագանիին եւ նոր քաղաքապետին»:

​​​​​​​«Տավուշը փաստացի մարզպետ չունի». Վահան Բաբայան

Վ. Բաբայանը հիշեցնում է, որ դեռեւս մեկ տարի առաջ անցկացված ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ Ռեֆորմիստնորի կուսակցությունը, որպես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժ, երեւանցիներին զգուշացնում էր, որ չի կարելի Երեւան քաղաքը վստահել կառավարման փորձ չունեցող, քաղաքի խնդիրներին անծանոթ դերասանին. «Քանի որ մասնագիտությամբ դերասան-երկիծաբան քաղաքապետին առաջադրել է իշխող կուսակցությունը, ապա իրենք նույնպես պատասխանատու են քաղաքում տիրող սարսափելի գարշահոտության եւ հակասանիտարական վիճակի համար: Ուստի` միայն քաղաքապետի հրաժարականով անհնար է լուծել առկա խնդիրները: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ եւ ռեֆորմացիա»:

Իջեւանյան դեպքերից մինչեւ լոսանջելեսյան պրեմիերա. այլընտրանքային լուրեր 18․07․2019

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА