o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիշո՞ւմ եք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակը

10.07.2019 13:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հիշո՞ւմ եք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակը

Իրավաբան ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իջեւանյան դեպքերից մինչեւ լոսանջելեսյան պրեմիերա. այլընտրանքային լուրեր 18․07․2019

– Հիշո՞ւմ եք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին և մի շարք այլ մարմինների։

Վերջերս համացանցում սկսեցին պտտվել լուրեր առ այն, որ դատավորների ընդհանուր ժողովը պատրաստվում է քննարկել վերը նշված նամակը։

Համարելով, որ դատավորների ընդհանուր ժողովը նման լիազորություն չունի՝ «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն հարցումներ է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին և ՀՀ դատական դեպարտամենտ։

Մասնավորապես խնդրել ենք պատասխանել հետևյալ հարցերին.
- արդյո՞ք դատավորների ընդհանուր ժողովն ունի քաղաքացիների նամակները կամ դիմումները քննարկելու և դրանց պատասխանելու լիազորություն,
- եթե այո, ապա ո՞ր իրավական նորմով է սահմանված դատավորների ընդհանուր ժողովի նման լիազորությունը,
- արդյո՞ք գոյություն ունի դատավորների ընդհանուր ժողովի կողմից քաղաքացիների նամակները կամ դիմումները քննարկելու և դրանց պատասխանելու կարգ, 
- դատավորների ընդհանուր ժողովին հասցեագրված քանի՞ ՀՀ քաղաքացու նամակ կամ դիմում է ստացվել առ այսօր և դրանցից քանի՞սն են քննարկվել դատավորների ընդհանուր ժողովում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА