o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակունցը դժվարանում է մեկնաբանել դատարանի կողմից թատրոնի իր հրամանը անվավեր ճանաչելը

10.07.2019 13:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մակունցը դժվարանում է մեկնաբանել դատարանի կողմից թատրոնի իր հրամանը անվավեր ճանաչելը

«Իրավունքն» անդրադարձել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, այդ ժամանակվա մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Լիլիթ Մակունցը աշխատանքից ազատել էր Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին: Վերջինս էլ համարելով, որ աշխատանքից ազատվել է անօրինական, հայց էր ներկայացրել դատարան` ինչպես աշխատանքի ազատման հրամանը անվավեր ճանաչելու, այնպես էլ նախկին աշխատանքը վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի տվյալ ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու: Երեկ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, դատարանն անվավեր է ճանաչել «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հրամանը:

Պեսկովը մեկնաբանել է Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը

Իսկ թե Լիլիթ Մակունցն ինչպես է վերաբերվում դատարանի նման վճռին, լրագրողների հետ զրույցում տվեց անորոշ ու խուսափողական պատասխան. «Որքանով տեղեկացված եմ, նախարարությունը դեռեւս պաշտոնական ծանուցում եւ վճիռ չի ստացել դատարանի կողմից, եւ հետեւաբար, ինքս մեկնաբանություն անել չեմ կարող: Կարող եմ ասել հետեւյալը, որ իմ նախարար եղած ժամանակ բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին, իմ հանձնարարությամբ նախարարությունն ուղարկել է ծանուցում այն մասին, որ նոր մրցույթ է հայտարարվելու, եւ պաշտոնավարման ժամկետը չի երկարացվելու, հետեւաբար նրանք պետք է մասնակցեն մրցույթին: Թե պատշաճ ծանուցման հետ կապված ինչ է տեղի ունեցել, ես այս պահին դիրքորոշում չեմ հայտնի, որովհետեւ չգիտեմ: Ամեն դեպքում, սպասենք նախարարությունը ստանա դատարանի վճիռը, եւ ամեն ինչ պարզ կլինի»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА