o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

10.07.2019 17:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը այսօրվանից, մեկ ամսով տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: 6 ամիս պաշտոնավարելուց հետո, երեկ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանի հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չի երկարաձգել պայմանագիրը: Իսկ շաբաթներ առաջ թատրոնի տնօրենի մրցույթը չեղարկվել էր, մեկ թեկնածու ունենալու պատճառով:

Ինչու Թրամփն աշխատանքից ազատեց հակաիրանական հայացքներով հայտնի Բոլթոնին (Բացահայտում)

Ինչեւէ, այսօր հայտնի դարձավ, որ ռուսական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակավել դերասանուհի, «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА