o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցանկացած երկրում այդպիսի բան արած լրագրողը կազատվեր աշխատանքից. Վլադիմիր Պոզներ

10.07.2019 11:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ցանկացած երկրում այդպիսի բան արած լրագրողը կազատվեր աշխատանքից. Վլադիմիր Պոզներ

Հայտնի լրագրող, գրող և հաղորդավար Վլադիմիր Պոզները մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի հետ կապված սկանդալը, երբ վերջինս եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա մորը: 

Բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է փոխվել միայն բանկերից ցանկացած արտահոսք բացառելու ուղղությամբ. նախկին վարչապետ

«Ցանկացած երկրում, ամեն դեպքում՝ ինձ հայտնի, լրագրողը, որն իրեն թույլ է տվել այն, ինչ թույլ տվեց իրեն պարոն Գեորգի Գաբունիան, կազատվեր աշխատանքից և դժվար թե գտներ լրագրողի աշխատանք»,- գրել է աշխարհահռչակ լրագրողը իր անձնական կայքում

Նրա խոսքով՝ ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու,բայց ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մյուսին: Սա հատկապես պետք է լավ իմանան լրագրողները։

«Անձամբ ինձ համար պարոն Գաբունիան դադարել է լրագրող լինել, բայց ոչ թե պարզապես հակառուսական դիրքորոշման պատճառով, այլ նրա համար, որ լրագրության այբուբենն է խախտել»,- ասել է Պոզները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА